Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ է հայտարարված
INTERNATIONAL NEWSԲելգիայի իշխանությունները շաբաթ մայրաքաղաք Բրյուսելում հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն մակարդակ: Այս մասին հայտնում է Yahoo News –ը ՝ վկայակոչելով Սպառնալիքների վերլուծության ազգային համակարգող կենտրոնը (OCAM):
«Բրյուսելի շրջանում ահաբեկչական սպառնալիքը հասել է առավելագույն ՝ չորրորդ մակարդակի»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ: Նշում են, որ վերլուծական տվյալները վկայում են «լուրջ ու անմիջական սպառնալիքի մասին»: «Տվյալ մակարդակը պահանջում է անվտանգության որոշակի միջոցառումներ, նաեւ բնակչության համար համապատասխան հանձնարարականներ»,- ճշգրտել են OCAM –ից:
Բելգիայի իրավապահ մարմինները նաեւ գործողություն են իրականացնում Փարիզի ահաբեկչական գործողությունների հետաքննության շրջանակում, հայտնում է Lenta-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



