Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խոյերը ստիպված կլինեն համակերպվել հանգամանքների հետ․ հուլիսի 17-ի աստղագուշակը

LIFE

Շարունակությունը՝այստեղ

 

Խոյ: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի: Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարժե: Զգուշացեք սուր, կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջոցները, խուսափեք չնախատեսված գնումներից:


 

Ցուլ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում, ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն: Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա: Նոր կոսմետիկ պրոցեդուրաներով տարվել չարժե, նախապատվությունը տվեք փորձված միջոցներին:

Երկվորյակ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:.Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է՝ գանգատվեք գլխացավից:

 

Առյուծ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիսկ ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփոխությունների հետ:

Կույս: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքներն ուրախություն կպատճառեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Կարիճներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Կշեռք: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք: Սպասվում են նոր ծանոթություններ: Ալկոհոլն ու սուրճը չչարաշահելու դեպքում ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Կարիճ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել, նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունենք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրն առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար:

Աղեղնավոր: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Առավել բարձր է ստեղծագործական ներուժը, և եթե մինչ օրս գլուխգործոց չեք ստեղծել, ապա այսօր ճիշտ այդ օրն է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների, և այդ ամենը՝ հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:  

 

 

Այծեղջյուր: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը: Հարմար օր է կարևոր հանդիպումների, քննությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան որոշ հին խնդիրներ:

Ջրհոս: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան, ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով, այնպես էլ թշնամիների շնորհիվ, վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի: Օրը նպատակահարմար է ամուսնության հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Ձկներ: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից : Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգուշացեք վնասվածքներ ստանալուց:

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community