Ալավերդու փողոցային «բարիկադները»
SOCIETY«Փաստ» թերթն իր նախկին հրապարակումներում անդրադարձել է Մ6 մայրուղու շինաշխատանքներին, որոնք ընթանում են արդեն շուրջ երեք տարի:
Շինարարական աշխատանքները ներկայումս ընդգրկում են Ալավերդի քաղաքի մերձակայքն ու բուն քաղաքը, որն ամբողջապես հիշեցնում է խրամատային վիճակ: Վարորդների շրջանում լուրջ դժգոհություններ են, քանի որ մեքենաները ամեն երթևեկից հետո ունենում են զգալի խնդիրներ, որոնք էլ ենթադրում են շոշափելի ծախսեր:
Հատկանշական է, որ ճանապարհների շինաշխատանքները լճացած են, իսկ, օրինակ՝ հարևան Վրաստանում մայրուղու աշխատանքներին զուգահեռ սկսված ճանապարհի շինարարությունը ավարտվել է մեկուկես տարի առաջ: Հավելենք, որ քաղաքում նման աննկարագրելի ու անանցանելի վիճակը տևում է ավելի քան 8 ամիս:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



