Ոճային ակնոց ու վերնաշապիկ․ Սիրուշոյի նոր լուսանկարը՝ Տորոնտոյից
LIFE
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու առօրյա կերպարում։ Սիրուշոն այժմ գտնվում է Կանադայում, իսկ ավելի վաղ մեկնել էր Բեյրութ, որտեղ մասնակցել է Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվել Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումը տեղի է ունեցել Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում:
Լուսանկարում նա ներկայացել է արեւային, ոճային ակնոց եւ վերնաշապիկ։ Կադրին կից սիրված հայուհին կատարել է հետեւյալ մեկնաբանութոյւնը․ «Սա իմ տունն է եղել 2 տարի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Սիրուշոն վառ շպարով էր, գեղեցիկ հարդարված վարսերով, կրում էր կարմիր, երկարափեշ, ուսերը բաց, շքեղ զգեստ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ զարդերն ու գոտին։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել էր հետւեյալ մեկնաբանությունը․ «Biaf, մեծ պատիվ էր, շնորհակալություն հրավերի համար։ Հիանալի երեկո էր»։