Իջեւանում բախումների հետեւանքով 11 ոստիկան հոսպիտալացվել է
SOCIETYՈստիկանապետ Վալերի Օսիպյանը այս պահին բանակցություններ է վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ ճանապարհը դեռեւս փակ է։
Նա հայտնեց, որ ցուցարարները բռնություն են կիրառել ոստիկանների նկատմամբ, եւ այժմ 11 ոստիկան հոսպիտալցված է։
Նշենք, որ բախումների հետևանքով տուժել են նաեւ ցուցարարներ, մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն։
Հիշեցնենք, որ իջեւանցի վերավաճառողները պահանջում են էժանանացնել անտառի փայտը, ըստ նրանց՝ 1 խորանարդ մետրի համար սահմանված 16 հազար 800 դրամը շատ թանկ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



