Տրանսպորտային «Բոինգ 777»- ն արտակարգ վայրէջք է կատարել Ճապոնիայում
INTERNATIONAL NEWS«Բոինգ 777» տրանսպորտային օդանավը, որը Շանհայից ուղեւորվում էր Մեմֆիս՝ ԱՄՆ Թենեսի նահանգ, արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում, հայտնել է «Կիոդո» գործակալությունը
Թռիչքի ժամանակ Fedex ընկերությանը պատկանող օդանավում սկսել է աշխատել հրշեջ ազդանշանային սարքը, ինչի կապակցությամբ որոշում է կայացվել արտակարգ վայրէջքի կատարել: Օդանավի բեռնաթափումից հետո կոնտեյներներից մեկում հայտնաբերվել է հրդեհ: Այն հանգցրել է օդանավակայանի հրշեջ ծառայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Օդանավում անձնակազմի չորս անդամ կար, որոնցից ոչ մեկը չի տուժել:
Տոկիոյի հրշեջ ծառայությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



