«Դաջվածքներս ջնջեմ, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»․ Անի Երանյանը՝ ամուսնության և Մովսես Երեմյանի հետ հարաբերությունների մասին
LIFEԻնստագրամի սթորի բաժնում դերասանուհի Անի Երանյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ անդրադառնալով հանրային հետաքրքրություն առաջացնող մի շարք հարցերի: Ամենից շատ հնչող հարցերն ու կարծիքները, որոնց դերասանուհին տվել է հումորային պատասխաններ, ոճափոխության մասին են: «Ժողովուրդ թեթև ապրեք՝ կյանքը հիասքանչ է»,- այս մասին գրել է դերասանուհին։
Շարունակելով հումորով մոտենալ այս թեմային՝ իր կյանք նպատակի վերաբերյալ հարցին Անին պատասխանել է․ «Երկարացնեմ մազերս, ջնջեմ դաջվածքներս, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»։
Անին փակ է պահում իր անձնական կյանքը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մովսես Երեմյանի հետ ընկերական շփումը մինչ օրս շարունակվում է՝ դերասանուհին ասել է․ «Այս հարցից 100 հատ կա, եթե ոչ 200։ Ժողովուրդ ո՛չ ընկերական, ո՛չ բարեկամական»։
Նա խոսել է նաև ամուսնանալու իր նպատակների մասին
Իսկ մնացած հարցերի մեծ մասին կոպիտ ու սարկազմով է պատասխանել։