Ի՞նչ սպասել Գարիկ-Սոնա դուետից․ Գարիկը՝ նոր աշխատանքների, Կոմիտասի «Գարուն ա» երգի գործիքավորման ու Սոնայի կարևոր դերի մասին
LIFEԳարիկ-Սոնա դուետն իր երկրպագուներին խոստանում է պրեմիերաներով լի սեպտեմբեր։ Նոր գործիքավորմամբ ստեղծագործությունն արդեն կա, սակայն այս տեսքով cover կդառնա, թե՞ առանձին նոր երգ, Գարիկն ու Սոնան առայժմ չեն որոշել։
Գարիկի խոսքով՝ երկրպագուների՝ նորությունների սպասելն արդեն շատ լավ է։ Ըստ կատարողի՝ իրենք երգերը ներկայացնում են ընդմիջումներով, քանի որ դրանց գործիքավորման վրա աշխատում են բավականին երկար ժամանակ․ «Նոր cover ունենք, որը դեռ Սոնան էլ չի լսել: Կարծում եմ, եթե ոչ մեր առաջիկա համերգին, ապա հաջորդներն արդեն կկարողանանք ներկայացնել նոր երգը։ Երգերի վրա երկար աշխատելու շնորհիվ կարողանում ենք տալ այնպիսի արդյունք, որ մարդիկ մեզնից սպասեն հաջորդ նման արդյունքին։ Եթե սկսենք իրար հետևից շատ արագ նոր երգեր ներկայացնել, ըստ իս, դրանք չեն ունենա այն որակը, որն ունեն մնացածը»։
Երկար ժամանակ է, ինչ Գարիկն աշխատում է Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության վրա, սակայն դեռ չի ներկայացնում լսարանին․ «Բավականին ժամանակ է, ինչ գործիքավորումը պատրաստ է, բայց չեմ կարողանում հոգեպես տրամադրվել ու զգալ, որ այդ երգի գործիքավորումն արդեն ավարտված է։ Այդ ստեղծագործությունը դեռ չհնչած արդեն հետաքրքրում է մարդկանց, բայց քանի որ գարունն անցավ, հաջորդ գարնանը կթողարկենք»։
Շարունակությունն՝ այստեղ