Այս աղջիկը 1 տարի ծախսեց իր հարսանեկան զգեստը կարելու համար․ տեսեք, թե ինչ է շքեղ է ստացվել արդյունքը (Photo, Video)
PHOTOԴանա Ուոլին երազել է շքեղ հարսանիքի մասին, ինչպես որ հեքիաթներում է լինում: Նա ցանկանում էր այդ օրը նմանվել արքայադստեր: Եվ երբ նրա ընկերն ամուսնության առաջարկություն արեց, Դանան առանց երկար-բարակ մտածելու շտապեց երազանքների հարսանեկան զգեստ փնտրելու:
Երկար որոնումներից և հիասթափություններից հետո Դանան որոշեց, որ հենց ինքը պետք է ստեղծի իր «երազանքների զգեստը»: Նա մատիտ և թուղթ վերցրեց, նկարեց հարսանեկան զգեստի էսքիզը:
Մտահղացումը կյանքի կոչելու համար լավ մասնագետների գտավ, ովքեր խոստացան, որ կկարողանան կարել հենց այն, ինչ պետք է: Զգեստը կարելու, զարդարելու համար պահանջվեց մի ամբողջ տարի:
Քարերն ամրացնելու համար մասնագետները ծախսել էին 60 օր: Արդյունքն արդարացրեց Դանայի ակնկալիքները: Զգեստը ստացվեց հենց այնպիսին, ինչպիսին որ նա էր ցանկանում։



1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



