Տրապիզոնում ամբոխը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով
INTERNATIONAL NEWSՏրապիզոնում ամբոխը հարձակվել է Հյուսիսային Իրաքից զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվում էին «Քրդստան» մակագրությամբ շարֆերով, տեղեկացնում է Independent Türkçe կայքը։
Թերթի տեղեկատվության համաձայն՝ Տրապիզոնի նահանգապետի աշխատակազմը հաղորդել է, որ ինը զբոսաշրջիկ 50 հոգանոց խմբից, որոնք այցելել էին Ուզունգյոլ զբոսաշրջային ամառանոց, կալանվել են տեղի բնակիչների հետ ծեծկռտուքից հետո։
Սակայն չի տեղեկացվում, թե արդյոք միջոցներ նախաձեռնվել են հարձակվողների դեմ։
Ինը զբոսաշրջիկ կվտարվեն Հյուսիսային Իրաք ցուցմունքներ տալուց հետո, ասվում է Տրապիզոնի Գլխավոր դատախազության հայտարարությունում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



