Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Քաղաքական արմատներով el clasico-ն

BLOG

Արման Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դժվար է պատկերացնել աշխարհն առանց ֆուտբոլի և, ընդհանրապես, առանց սպորտային իրականության: Անհնար է խոսել համաշխարհային ֆուտբոլի մասին ու չանդրադառնալ «սուպերկլասիկոյին», որի գլխավոր դերակատարներն են ֆուտբոլային գիգանտներ համարվող կատալոնական «Բարսելոնան» և մադրիդյան «Ռեալը»:

1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը՝ 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլն այդ շրջափուլում աշխարհի այս հատվածին այնքան էլ ծանոթ չէր։ Հավանաբար Գամպերը չէր պատկերացնում, որ իր նախաձեռնությունը այնպիսի զարգացում կունենա, ինչպիսին այսօր է: 
«Բարսելոնա» ակումբն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև՝ հասարակության, քաղաքականության և մշակույթի։ Ամենադժվարին ժամանակներում, «Բարսելոնա» ակումբը մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան և Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ։ Իսպանիայի համատեքստում «Բարսելոնը» դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ։

1897 թվականին ստեղծվում է Արքայական ֆուտբոլային ակումբը՝ դառնալով մադրիդյան ակումբի հիմքը։ Սակայն ակումբի ստեղծման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1902 թվականի մարտի 6-ը, երբ Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրների կողմից բացվեց Madrid Football Club ակումբը։ Երեք տարի հետո՝ 1905 թվականին, Մադրիդ ՖԱ-ն նվաճեց իր առաջին տիտղոսը` Իսպանիայի գավաթի եզրափակչում հաղթելով Աթլետիկ Բիլբաոյին։ 1920 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս 13-ն ակումբին շնորհեց Արքայական տիտղոսը, ինչը իսպաներեն հնչում է «Ռեալ»։ Այստեղից է գալիս ակումբի անվանումը՝ «Ռեալ Մադրիդ»։

Երկու գիգանտների՝ «Բարսելոնայի» և մադրիդյան «Ռեալի» հակամարտությունն ի հայտ է եկել 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ, երբ Իսպանիայում իշխանության էր գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագու՝ Ֆրանկոն ջանք չէր խնայում, որպեսզի ամեն տարի ապահովի «Ռեալի» գերակայությունը «Բարսայի» նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիներն ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարն ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր միմյանց ցույց տալու սեփական արժանիքներն ու պատվախնդրությունը։

Հետագայում հակամարտության բնույթը փոքր-ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ այն պահից, երբ Ֆրանկոն Իսպանիայում զրկվեց իշխանությունից և վերականգնվեց թագավորական իշխանությունը։ Սակայն հակամարտության էությունը, մեծ հաշվով, չի փոխվել, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կորսված տիտղոսները, որոնք, ըստ իրենց, Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների» սեփականությունը։ 
Վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագուների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից։

ՀԳ. Չլինելով նշված թիմերից ոչ մեկի երկրպագու` ֆուտբոլասերներին մաղթում եմ բարի դիտում ու գոլառատ խաղ:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another