Բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս
SOCIETYՀուլիսի 16-ին մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» գողացել էին գազի բալոնը, բեռնախցիկի հենակը եւ երկու բարձրախոս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 17-ին գողացել էին Գոգոլի փողում կայանված «Օպել Աստրայի», իսկ Ռուբինյանց փողոցում՝ մեկ այլ «Օպել Աստրայի» գազի բալոնները: Նույնատիպ մի գողություն էլ կատարվել էր հունիսի 23-ին. դարձյալ տարել էին «Օպել Աստրայի» գազի բալոն:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունները կատարել է Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 18-ին նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure



