«Շատ դժվարությունների միջով եմ անցել մինչ Եվայի ծնունդը». Նառա Թումասյանի դստեր առաջին ֆոտոշարքը
PHOTOՍտանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նառա Թումասյանը երեք ամիս է՝ վայելում է դստեր ներկայությունը: Նա BRAVO.am-ին է տրամադրել Եվայի առաջին ֆոտոշարքը եւ պատմել է աղջնակի մասին:
«Եվան շատ հանգիստ, ժպտերես ու հասկացող աղջիկ է: Այս երեք ամիսների ընթացքում դեռ ինձ ոչ մի պահ չի ձանձրացրել ու չի անհանգստացրել: Մեծ հաճույքով եմ զբաղվում նրա խնամքով, նրա կողքին անցկացրած ամեն մի պահն ինձ համար մեծ երջանկություն է: Իմ օրը սկսվում ու ավարտվում է նրանով»,-պատմել է դերասանուհին:
Նառան խոսել է նաեւ մինչ մայրանալը հաղթահարած դժվարությունների մասին. «Շատ երկար եմ սպասել աղջկաս ծնվելուն ու շատ դժվարությունների միջով եմ անցել մինչ նրան հասնելը: Երեւի դրանից է, որ մի փոքր ավելի ուշադիր ու հոգատար եմ: Հաճախ են ասում, որ շատ եմ երես տալիս, շուտով գրկի կսովորի, հետո ինձ համար դժվար կլինի, բայց ես չեմ վախենում այդ դժվարություններից, հակառակը՝ դրանք շատ հաճելի են ինձ համար: Այնքան հաճախ եմ տակդիրները փոխում, որ բոլորը ծիծաղում են»:
Ամեն առավոտ մայր ու դուստրը զբոսնում են Երեւանում.«Մեր առավոտն այդպես է սկսվում: Մոտ երկու ժամ մաքուր օդն ենք վայելում, կաթիկ ուտում ու քնում, ցերեկը շա՜տ հյուրեր ենք ընդունում, երեկոյան՝ քնելուց առաջ, դարձյալ զբոսանքի դուրս գալիս: Օրս ամբողջովին նրան է նվիրված: Մայրիկիս օգնությամբ կարողանում եմ մյուս գործերն էլ հասցնել»,- նշել է Նառան:
Դերասանուհին չի շտապում աշխատանքի վերադառնալ.«Այս շրջանում ինձ կնվիրեմ դստերս, ուզում եմ հնարավորինս շատ ժամանակ նրա կողքին անցկացնել, վայելել ամեն մի պահը, բացի դա, շուտով ամուսնուս մոտ եմ գնալու: Մի քանի տարի կապրենք Չինաստանում, որտեղ նա այժմ աշխատում է: Երբ վերադառնամ, կանցնեմ իմ սիրելի գործին: Չեմ պատկերացնում կյանքս առանց թատրոնի»,- հավելել է նա:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կետիկյան ֆոտոստուդիայի
Շարունակությունը` այստեղ