7 խնդիր, որոնց դեպքում ընդամենը մեկ բանանն ավելի լավ ու արագ կօգնի, քան շատ դեղեր
LIFEԳաղտնիք չէ, որ բանանը առողջարար միրգ է, սակայն այն, ինչ հիմա կներկայացնենք միգուցե շատերը չգիտեն:
Բանանը կարող է ավելի լավ օգնել հետևյալ դեպքերում, քան շատ դեղեր.
1.Հիպերտոնիա: Հիպերտոնիայով տառապող մարդկանց օրգանիզմը կալիումի կարիք ունի, ինչպես նաև նրանց օրգանիզմում մեծ է աղերի քանակը: Կալիումն օգնում է աղերի հեռացմանը օրգանիզմից, ահա, թե ինչու կալիումով հարուստ բանանը հիանալի տարբերակ է այս դեպքում:
2. Սթրեսի նվազում
Բանանը համարվում է բնական հակադեպրեսանտ. այն ունի այն վիտամինների և միկրոտարրերի քանակը, որ օրգանիզմին անհրաժեշտ է սթրեսսից դուրս գալու համար:
3. Տեսողության լավացում: Բանանը պարունակում է А վիտամին, որն էլ մեծ նշանակություն ունի աչքերի առողջության համար:
4. Փորկապություն: Բանանը պարունակում է պեկտին կոչվող նյութը, որն էլ նպաստում է օրգանիզմից ծանր մետաղների և այլ տոքսինների հեռացմանը: Բանանը նաև նվազեցնում է օրգանիզմում գազերի կուտակումը և ազդւմ է որպես շատ թույլ լուծողական:
5. Նախադաշտանային նշաններ: Բանանն օգնում է այս ընթացքում նվազեցնել որովայնի փքվածությունը, կանխում է տրամադրության անկումը և ցավազրկում է:
6. Դեպրեսսիա: Բանանը պարունակում է տռիպտոֆան կոչվող նյութը, որն էլ նպաստում է երջանկության հորմոնի սինթեզմանը:
7. Քաշի կորուստ: Բանանը լիարժեք հագեցվածության տպավորություն է առաջացնում, և սրա շնորհիվ այն կարող է ներառվել ձեր դիետայում և օգնել նիհարել: