Ադրբեջանն Արցախի ուղղությամբ հրադադարը խախտել շուրջ 400 անգամ
INTERNATIONAL NEWSՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 միլիմետրանոց ականանետից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



