Կենդանակերպի 7 նշան, ովքեր վախենում են անկեղծանալ և վստահել մարդկանց. իսկ դու այդպիսի՞ն ես
LIFEՄարդկանց մի մասին վախեցնում է անկեղծանալը, նրանք անում են հնարավոր ամեն բան՝ դրանից խուսափելու համար։ Soulpost.ru-ն ներկայացրել է կենդանակերպի այն նշանների ներկայացուցիչներին, ովքեր ատում են իրենց իրական Ես-ը ցույց տալը։
Ջրհոս։ Չեն սիրում արտահայտել զգացմունքները, վախենում են խոցելի լինել։ Հույս ունեն, որ եթե մշտապես շարժման մեջ լինեն, չեն նկատի պատերը, որոնք կառուցել են իրենց հոգու շուրջ։ Մշտապես զբաղված լինելով՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արհամարհում են անվստահությունը, տխրությունը, ատելությունն ու վիշտը։ Նրանք հեռավորություն են պահպանում մարդկանցից՝ թույլ չտալով տեսնել իրենց թույլ կողմերն ու թերությունները։
Կարիճ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար խոցելի դառնալը դավաճանություն է։ Նրանք գաղտնապահ են, ինչն օգնում է պաշտպանված զգալ։ Գերադասում են ուժեղ մարդ ձևանալ, ում մարդիկ դիմում են, երբ օգնություն է հարկավոր։ Երբ իրենց է օգնություն հարկավոր, Կարիճները փորձում են ինքնուրույն լուծել խնդիրները և չդիմել մյուսների օգնությանը և բացահայտել իրենց թուլությունն ու խոցելիությունը։ Կարողանում են վարպետորեն շեղել ուշադրությունն իրենցից։
Կույս։ Կույսերի պերֆեկցիոնիզմը խոցելիությունից խուսափելու միջոց է։ Կարծում են, որ միշտ իդեալական, հավաքված, բոլոր հարցերին պատասխանելու պատրաստ լինելու դեպքում մարդիկ չեն նկատի իրենց թուլությունները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն հասկանում, որ կարող են կազմակերպվածությունը համադրել անկեղծության, ներդաշնակության հետ։
Երկվորյակներ։ Տանել չեն կարողանում՝ ցույց տալ իրենց խոցելիությունը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մարդկանց ցույց են տալիս այն, ինչ նրանք ցանկանում են տեսնել, այդ պատճառով էլ հազվադեպ են լինում այնպիսին, ինչպիսին իրականում են։ Նրանց զրուցակցին կարող է թվալ, թե կարողացել են ամբողջությամբ ճանաչել Երկվորյակներին, բայց դա այդպես չէ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ