Մինի կիսաշրջազգեստ, երկար ոտքեր․ 51-ամյա Սելին Դիոնը պարծեցել է սլացիկ կազմվածքով
LIFE
51-ամյա հայտնի երգչուհի Սելին Դիոնն իր Instagram-ում պարծեցել է սլացիկ ոտքերով՝ ներկայանալով նեղ, ուլտրակարճ կիսաշրջազգեստով եւ նոր սանրվածքով։
«I Love Paris» գրությամբ սպորտային վերնաշապիկը հիանալի համադրվում է երգչուհու ընտրած կերպարի հետ։ Այն ամբողջացնում են սեւ գույնի բարձրակրունկները, Balenciaga ապրանքանիշի նույն երանգի պայուսակն ու արեւային ակնոցը։ Սելին Դիոնը վերջերս արտաքինի հետ հաճախ է փոփոխություններ կատարում։ Այս անգամ հերթը հասել է նաեւ վարսերին, որը ոճային երգչուհու կերպարին համապատասխան է եւ այն ավելի շքեղ է դարձնում։
«Դեռ մտածում եմ Փարիզի մասին․․․», - հրապարակմանը կից գրել է Դիոնը։
Ինչին բազում հետեւորդներ պատասխանել են․ «Ես էլ քո մասին եմ մտածում, Սելին», «Ինձ դուր է գալիս հագուստդ», «Փարիզը նույնպես մտածում է քո մասին եւ կարոտում է քեզ։ Վերադարձիր»։