Yerevan, 02.January.2026,
00
:
00
BREAKING


Հնդկական սիրային աստղագուշակ

LIFE

Աշիվինի՝ ապրիլի 13-27, պաշտամունքի կենդանի՝ ձի։
Ազատասեր մարդիկ են, որոնք իրենց այս հատկությունն ընդունող զուգընկերոջ կարիքն ունեն։ Իրենց արկածների սիրահար է անհրաժեշտ՝ խորը հոգևոր շնորհով օժտված։ Աշիվինիները կրքոտ են, զգացմունքային և սեքսի մեջ ուղղակի ցնցող կարող են լինել։

Բհարանի՝ ապրիլի 28- մայիսի 11, պաշտամունքի կենդանի՝ փիղ։
Իրատես են և փնտրում են այնպիսի մարդու, որը կկիսի իրենց հետաքրքրությունները և մրցակիցների առկայության դեպքում պատրաստ կլինի պայքարել ամբողջ ուժով։ Սակայն, իրենց ուզածին հասնելուն պես այս մարդկանց զգացմունքները կարող են մարել։

Կրիտտիկա՝ մայիսի 12-25, պաշտամունքի կենդանի՝ այծ։
Այս կրքոտ էակները նախընտրում են, որ իրենց նվաճեն։ Զգացմունքներն արտահայտում են միան այն ժամանակ, երբ համոզված են, որ սերը փոխադարձ է։ Սակայն ամուր միություններն իրենց վախեցնում են, և ամուսնանալ այս մարդիկ չեն շտապում։ 

Րոհինի՝ մայիսի 26-հունիսի 6, պաշտամունքի կենդանի՝ օձ։
Հնդկական աստղագուշակն ասում է, որ այս մարդիկ ունակ են խորն ու նվիրված սիրո։ Հանուն սիրո նրանք պատրաստ են անխոհեմ քայլերի, սակայն կատարելությանը ձգտող Րոհինիները ունակ չեն առաջին քայլի. հարաբերությունների մեջ ակտիվ կողմը պետք է լինի ընտրյալը։

Մրիգասիրա՝ հունիսի 9-21, պաշտամոևնքի կենդանի՝ օձ։
Այս մարդիկ էլ չեն կարող առաջին քայլն անել։ Իրենք գաղտնապահ են, հպարտ և ունակ են վերահսկել իրենց էմոցիաները։ Ամուր միությունը պահպանելու համար նրանց անհրաժեշտ է առաջին հերթին ինտելեկտուալ ներդաշնակություն զուգընկերոջ հետ։

Անդրա՝ հունիսի 22-հուլիսի 5, պաշտամունքի կենդանի շուն։
Քնքուշ, հոգատար և հավատարիմ մարդիկ են, որոնք պատրաստ են ողջ ուժն ու կիրքը ներդնել սիրելիի հետ հարաբերությունների մեջ։ Հաճախ չափից ավելի ակտիվ են լինում և կարող են վանել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Իրենք փնտրում են բարի, ուշադիր զուգընկերոջ, որն անընդհատ կգովաբանի իրենց։ Սակայն հակված են հիասթափվել առանց պատճառի։ 

Պունարվասու՝ հուլիսի 6-19, պաշտամոևնքի կենդանի՝ կատու։
Հպարտ են, անհասանելի և գաղտնապահ։ Հաճախ չբավարարվելով մեկ մարդու սիրով՝ Պունարվասուները ընդունում են ուրիշ մարդկանց ուշադրությունը՝ տառապանքներ պատճառելով նրանց, ովքեր իսկապես սիրում են իրենց։ Իրականում այդ պահվածքով նրանք ձգտում են ցույց տալ, որ չեն հանդուրժում վերահսկողությունը։ 

Պուշիա՝ հուլիսի 20-օգոստոսի 2, պաշտամունքի կենդանի՝ ոչխար։
Նրանք փակ են, սակայն աներևակայելի սեքսուալ։ Այս մարդիկ հակված չեն երկարատև հարաբերությունների, սակայն շատ խանդոտ են և չեն հանդուրժի դավաճանությունը։ Այս պատճառով էլ կարող են երկար ժամանակ հետևել նրան, ում դավաճանության մեջ են կասկածում։ 

Աշլեշա՝ օգոստոսի 3-16, պաշտամունքի կենդանի՝ կատու։
Ինքնաբավ, գաղտնապահ Աշլեշաները փնտրում են նրան, ով չի սահմանափակի իրենց ազատությունը։ Զուգընկերը պիտի պաշտի նրանց։ Եվ այդ ժամանակ իրենք դառում են քնքուշ և հավատարիմ։ Ի դեպ՝ նրանք շատ սառն են և անտարբեր իրենց  չգնահատող մարդկանց նկատմամբ։

Մագհա՝ օգոստոսի 17-30, պաշտամունքի կենդանի՝ առնետ
Մագհան հաճույք է սիրում, ձգտում է իշխանության և զորության։ Իրենց հասկացող զուգընկեր է պետք։ Սա անվախ, քաջ, արու մարդիկ են և ունակ են սեքսուալություն արթնացնել նույնիսկ ամենասառը զուգընկերոջ մեջ։

Փուրվա Ֆալգունի՝ օգոստոսի 31- սեպտեմբերի 13, պաշտամունքի կենդանի՝ մուկ։
Հնդկական աստղագուշակը զգուշացնում է ՝ այս մարդիկ հակված են կատաղի բռնկումների։ Սակայն իրենք ձգտում են երկարատև և անկեղծ հարաբերությունների, հանուն որոնց պատրաստ են ցանկացած զոհաբերությունների։ Ուղղակի բարկությամբ փորձում են կիրք առաջացնել սիրելիի մոտ։ 

Ուտտարա Ֆալգունի՝ սեպտեմբերի 14-27, պաշտամունքի կենդանի՝ գոմեշ
Առատաձեռն են, բարի, հավատարիմ և չեն պատկերացնում իրենց կյանքը առանց երկրորդ կեսի։ Սակայն իրենց պետք է նա, ում հարկավոր է ձգտել ու հասնել և ով կարող է պահպանել սեքսուալ հետաքրքրությունը։

Հաստա՝ սեպտեմբերի 28-հոկտեմբերի 9, պաշտամունքի կենդանի՝  գոմեշ
Անկախ են, զուսպ, արտաքինից հանգիստ և անկոտրուն, սակայն շատ փխրուն են և ծայրահեղ անհանգիստ։Այս մարդկանց անհրաժեշտ է էմոցիոնալ աջակցություն ցուցաբերելու ունակ համախոհ։ Այս տեսակ մարդու հետ Հաստան դառնում է զգայուն, առատաձեռն ու անշահախնդիր։

Չիտրա՝
 հոկտեմբերի 10-23, պաշտամունքի կենդանի՝ վագր: Չիտրաները կամային և սեքսուալ մարդիկ են, որոնք ցանկանում են գտնել նրան, ով ենթարկվելու է իրենց: Հանկարծ կարող են պաղել զուգընկերոջ նկատմամբ և բացարձակ անտարբերություն ցուցաբերել, իսկ երբեմն էլ՝ դաժանություն:

Սվատի՝ հոկտեմբերի24-նոյեմբերի 6, պաշտամունքի կենդանի գոմեշ:

Սվատիի հիմնական նպատակը երկարատև, կայուն հարաբերություններն են: Սակայն այս մարդկանց հետ բավականին բարդ է. նրանք մանրախնդիր են, խայթող, վճռական: Միևնույն ժամանակ շատ պրակտիկ են և կարող են ապահովել ընտանիքը ինչպես հարկն է:

Վիխաշա՝ նոյեմբերի 7-19, պաշտամունքի կենդանի՝ վագր:

Աներևակայելի սեքսուալությամբ օժտված Վիշախանենը բազմաթիվ զուգընկերների կարիք ունեն, այդ պատճառով էլ ունակ են դավաճանությունների: Այս մարդկանց անհրաժեշտ է մեկը, ով կկարողանա հագեցնել իրենց սեքսուալ քաղցը: Սակայն այս դեպքում էլ դավաճանությունները չեն բացառվում:

Անուրադա՝ նոյեմբերի 20-դեկտեմբերի 2, պաշտամունքի կենդանի ՝ եղնիկ:

Կատարյալ սիրո մարդիկ: Առանց այս զգացմունքի իրենք չեն պատկերացնում կյանքը: Սիրո որոնումների ընթացքում հաճախ են փոխում զուգընկերներին՝ առանց ինտիմ հարաբերությունների։ Անուրադաները չեն ընդունում սեքսը առանց սիրո:

Իեշտա՝ դեկտեմբերի 3-15, պաշտամունքի կենդանի՝ եղջերու:

Սրանք ծայրահեղ սեքսուալ, զգայուն և անկայուն մարդիկ են: Ինչ-որ մեկին անկողին տանելու համար պատրաստ են ցանկացած քայլի: Նրանք չափազանց զորեղ են և հարաբերություններն իրենց հետ շատ բարդ կլինեն:

Մուլա՝ դեկտեմբերի 16- 28, պաշտամունքի կենդանի՝ շուն:

Հուսալի չեն, ինքնահավան են ու չեն սիրում կայունությունը: Սակայն պատրաստ են երկարատև հարաբերությունների նրանց հետ, ով չի պահանջի համապատասխանել սոցիալական նորմերի և կանոնների վարքագծին:

Փուրվա Աշխադա՝ դեկտեմբերի 29-հունվարի 11, պաշտամունքի կենդանի՝ կապիկ:

Լուրջ մարդիկ են և  ունակ են հավատարիմ լինել իրենց երկրորդ կեսին: Սիրում են բազմազան և ակտիվ սեքս, սակայն մեկ զուգընկերոջ հետ:

Ուտտարա Աշադխա՝ հունվարի 12-24, պաշտամունքի կենդանի՝ մանգուստ:

Երկակի ցանկություններ ունեն: Նրանք բարդ և իրենց կանոններվ ապրող մարդիկ են: Գնահատում են ազատությունը, չեն ձգտում կայուն ու երկարատև ամուսնության և սեքսի մեջ բազմազանություն են նախընտրում:

Շրավանա՝ հունվարի 25-փետրվարի 6, պաշտամունքի կենդանի՝ կապիկ:

Իրենք ընդունակ են խորը զգացմունքների, սակայն երբեմն ձգտում են առանձնանալ: Նրանք նրբանկատ են, նրբազգաց և երջանիկ կլինեն միայն նրա հետ, ով կգնահատի այս հատկությունները և պարբերաբար առանձնանալու անհրաժեշտությունը:

Դխանիշտա՝ փետրվարի 7-19, պաշտամունքի կենդանի՝առյուծ:

Պատասխանատու են, ուժեղ, խարիզմատիկ: Նախընտրում են լուրջ հարաբերությունները և հավատարիմ են:

Սատաբհիշա՝ փետրվարի 20- մարտի 7, պաշտամունքի կենդանի՝ ձի:

Շատ սեքսուալ են, սակայն  թաքցնում են դա: Նախընտրում են, որպեսզի հարաբերություններում նախաձեռնողը լինի զուգընկերը, որն ունակ է կրքոտ սեքսի:

Պուրվա Բհադրա՝ մարտի 5-17, պաշտամունքի կենդանի՝ առյուծ:

Լավատես, բարի մարդիկ են, որոնք լիովին տրվում են զգացմունքներին: Շատ սեքսուալ են և հաճախ իդեալականացնում են իրենց զուգընկերներին: Սիրային հարաբերություններում տրվում են ողջ ուժով և էներգիայով:

Ուտտարա Բհադրա՝ մարտի 18-31, պաշտամունքի կենդանի՝ կով:

Այս մարդիկ ձգտում են միայն կատարյալ հարաբերությունների: Եթե դա այդպես չէ, կարող են դավաճանել կամ լքել: Միայնությունն իրենց չի վախեցնում:

Րևատի՝ ապրիլի 1-12, պաշտամունքի կենդանի՝ փիղ
Մեծահոգի են, զիջող և սեքսուալ: Իրենց խորը զգացմունքներ և լուրջ հարաբերություններ են պետք: Րևատիները խանդոտ են և մոլորվում են, երբ սկսում են կասկածել զուգընկերոջը:

Idram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has ended