Բանտից ազատ է արձակվել Լիբիայի նախկին վարչապետը
INTERNATIONAL NEWSԼիբիայի արդարադատության նախարարությունը վճռել է ազատ արձակել երկրի նախկին վարչապետ ալ-Բաղդադի ալ-Մահմուդին, ով ղեկավարում էր կառավարությունը Մուամար Կադաֆիի նախագահության օրոք, հաղորդում է Life-ը:
Կալանքից ազատելու պատճառ է դարձել բժիշկների եզրակացությունն այն մասին, որ ալ-Մահմուդին բուժում է անհրաժեշտ, որն անհնար է ապահովել բանտում: Ընդ որում, նրա նկատմամբ մեղադրանքը չի հանվել:
Ալ-Բաղդադի ալ-Մահմուդին վարչապետ է եղել 2006-2011թթ.: Երբ ապստամբները տապալել են Կադաֆիի իշխանությունը, նա Թունիս է փախչել, որտեղից մեկ տարի անց արտահանձնվել է Լիբիային: Նրան ցույցերը ճնշելու համար մահապատժի են դատապարտել, սակայն վճիռն այդպես էլ չի իրականացվել;
Երկրում շարունակվում են մարտական գործողությունները, հարյուրավոր մարդիկ են զոհվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



