Պակիստանում զինված մոտոցիկլավարները հարձակվել են ոստիկանության եւ հիվանդանոցի վրա. սպանվել է 6 մարդ
INTERNATIONAL NEWSՊակիստանի ոստիկանությունը հայտնել է, որ տղամարդկանց զինված խումբը հարձակվել է ոստիկանության բաժնի վրա, այնուհետեւ ռումբ պայթեցրել հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են տուժածներին, հաղորդում է Associated Press-ը:
Հարձակման հետեւանքով զոհվել է վեց ոստիկան, եւս 10 մարդ վիրավորվել է:
Դերա Իսմաիլ Հան շրջանի ավագ ոստիկան Սալիմ Հանը հայտնել է, որ ոստիկանների ուղղությամբ կրակը բացել է մոտոցիկլավարների խումբը: Հրաձգության հետեւանքով սպանվել է երկու մարս, իսկ ավելի ուշ հանցագործները ռումբ են նետել հիվանդանոցի մուտքի մոտ՝ սպանելով չորս մարդու:
Զինված հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամիստական շարժումը:
Ներկայումս ճշտվում է՝ ռումբը պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը, թե այն տեղադրված էր մոտոցիկլետներից մեկի վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



