Հնդիկ ստենդ-ափ երգիծաբանը մահացել է Դուբայում ելույթի ժամանակ
INTERNATIONAL NEWSՀնդկական ստենդ-ափ քոմեդիի ծագող աստղ Մանջունաթ Նայդուն մահացել է հենց բեմի վրա Դուբայում ելույթի ժամանակ, հաղորդում է Gulf News-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Clavichord Signature հյուրանցում:
Նշվում է, որ ներկայացման ժամանակ 15 րոպե շարունակ երգիծաբանը բողոքել է անհարմարություններից: Հանկարծակի նա սկսել է շնչահեղձ լինել եւ նստել է աթոռին: Հանդիսատեսը կարծել է, որ արտիստի արտասովոր վարքագիծը նրա ելույթի մասն է: Սակայն մի քանի րոպե անց նա ընկել է բեմի վրա 80 մարդու աչքի առաջ:
Դեպքի վայր ժամանած բժիշկները ներարկել են նրան ադրենալին եւ տարել հիվանդանոց, սակայն երգիծաբանը մահացել է սրտի կաթվածից:
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



