Նիգերիայում առեւանգել են ազգությամբ թուրք չորս տղամարդու
INTERNATIONAL NEWSՆիգերիայի արեւմուտքում առեւանգել են չորս թուրքերի, եւ ոստիկանությունն իրականացնում է նրանց փրկելուն ուղղված գործողություններ, հաղորդում է Reuters-ը:
«Չորս թուրք էքսպատներ առեւանգվել են Քվարա նահանգի Գբեյլ գյուղում»,-գործակալությանը հայտնել է նահանգի ոստիկանության մամուլի քարտուղարը:
Այժմ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում գերեվարվածներին փրկելու եւ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նա հավելել է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան:
Թուրքիայի ԱԳՆ-ը դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Նիգերիայի ափերի մոտ զինված ծովահենները հարձակվել էին թուրքական նավի վրա՝ գերեվարելով 10 թուրք նավաստիների:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



