Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել
SOCIETYԳավառ քաղաքում 18–ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել. նրան արագ հասցրել են «Գավառ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում ԲԿ–ի տնօրեն Աշոտ Կարապետյանն ասաց, որ աղջկան առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, երբ վիճակը բավարար է եղել, տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, սուր թունավորումների բաժանմունք։ «Առաջին օգնությունը մեզ մոտ է ցուցաբերվել, ամեն ինչ արվել է եւ մի քանի ժամ անց որոշել են տեղափոխել հանրապետական հիվանդանոց։ Վիճակը բավարար է եղել»։
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ աղջիկը հուլիսի 17-ին ընդունվել է բժշկական կենտրոն, իսկ հուլիսի 18-ին դուրս գրվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



