Սաուդյան Արաբիայում բանաստեղծին մահվան են դատապարտել իսլամից հրաժարվելու համար
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայում դատարանը բանաստեղծ Աշրաֆ Ֆայադին մահվան է դատապարտել հավատուրացության՝ իսլամից հրաժարվելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործի նյութերը, որոնց ծանոթացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Բանաստեղծին ձերբակալել էին 2013թ., այնուհետեւ կալանավորել էին 2014թ.: Դատարանի վճռով՝ Ֆայադին դատապարտել էին 4 տարվա ազատազրկման եւ մտրակի 800 հարվածի, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանը մահվան դատավճիռ էր կայացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆայադին մեղադրանքներ էին ներկայացվել վկաների ցուցմունքների հիման վրա, որոնք պնդում էին, թե իբր պոետը անիծել է աստծուն, Մուհամմեդ մարգարեին, Սաուդյան Արաբիային եւ իր գրած բանաստեղծական ժողովածուն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



