Պայքարեք ատելության խոսքի դեմ. Սվիտալսկին ՝ Հայաստանի ԶԼՄ-ներին
VIDEOՊաշտպանեք ձեր ազատությունը եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է:
Դեսպանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին տարիների համագործակցության համար, նշելով, որ մեծ հաճույք է ստացել այդ համագործակցությունից. «Շնորհակալություն ձեզ պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար: Պաշտպանեք ձեր ազատությունը, հատկորոշեք եւ բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի եւ կարծիքների միջեւ, եւ պայքարեք ատելության խոսքի դեմ: Դուք ունեք շատ հստակ, շատ կառեւոր առաքելություն ձեր երկրում: Ինձ հիշեք լավ»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



