Ցուկերբերգը դստեր ծննդից հետո երկու ամսով արձակուրդ կգնա
INTERNATIONAL NEWSFacebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ասել է, որ դստեր ծննդից հետո երկու ամսով արձակուրդ կվերցնի երեխային խնամելու համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:
«Դա շատ անձնական որոշում է, ես որոշել եմ, որ երեխային հոգ տանելու համար երկու ամսով արձակուրդ կվերցնեմ, երբ մեր դուստրը ծնվի», — ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Gazeta-ն:
Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե ով է Ցուկերբերգին փոխարինելու ընկերության ղեկավարի պաշտոնում: Հավանական թեկնածուներ են համարվում Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը եւ արտադրանքի գծով փոխնախագահ Քրիս Քոքսը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



