Չեխիան Իրաքին 50 տոննա հրազենային զենք եւ նռնակ կմատակարարի
INTERNATIONAL NEWSՉեխիայում Իրաքի դեսպանատունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, հայտարարել է, որ Իրաքին 50 տոննա հրազենային զենքի եւ նռնակների տեսքով ռազմական օգնություն է մատակարարելու: Ինչպես հայտնում է Shafaq News կայքը, վկայակոչելով դեսպանատան հայտարարությունը, օգնությունը կուղարկվի Բաղդադ եւ Էրբիլ քաղաքներ: Որոշումը կայացվել է Չեխիայի արտգործնախարար Մարտին Ստրոպնիցկու եւ Իրաքի դեսպան Վալիդ Համիդ Շիլթաղի միջեւ կայացած հանդիպումից հետո:
Կայքի տեղեկություններով` հադիպման ընթացքում նախարարն ընդգծել է երկրների միջեւ համագործակցության ամրապնդման կարեւորությունը եւ Իրաքի ԶՈւ-ին զենք եւ զինամթերք մատակարարելու կարեւորությունը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկրի աջակցության հարցում Չեխիայի գործողությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



