Վառ պայուսակ եւ աքսեսուարներ. միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի լուսանկարերը
PHOTOՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առանձնանում է իր ոճային կերպարներով։ Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել։

Լուսանկարները հրապարակվել են Արփինե Հովհաննիսյանի Facebook-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Արփինե Հովհաննիսյանը դեղին տաբատ է ընտրել, որը համադրել է շագանակագույն վերնաշապիկի հետ։ Նա նախապատվություն է տվել վառ աքսեսուարների՝ պայուսակ, զվնոց, ժամացույց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը կիսվել էր լուսանկարով, որն արվել էր Կալիֆոռնիայում։ Նա դեղին զգեստ էր կրում, կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Կադրն արվել էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



