Yerevan, 16.September.2026,
00
:
00
BREAKING


«Երբ արածդ աշխատանքը գնահատվում է, մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու համար»

INTERVIEW

Վիզուալ արվեստների բնագավառում ՀՀ նախագահի 2018 թվականի երիտասարդական մրցանակակիրներից է նաև ռեժիսոր Լիլիթ Պետրոսյանը: Նրա «Բայինա» վավերագրական դրաման, բացի վկայագրից ու մեդալից, նաև դրամական պարգևի է արժանացել: Նույն ֆիլմը օրեր առաջ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում արժանացել է «Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին», ինչպես նաև դրամական պարգևի:

«Բայինա» ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Պետրոսյանի դիպլոմային աշխատանքն է: «Ֆիլմը պատմում է ազգությամբ մոնղոլուհի, նախկին օպերային երգչուհի Բայինայի մասին: Նա ամուսնացել է ազգությամբ հայի հետ, Մոնղոլիայից տեղափոխվել Հայաստան և ամուսնու մահից հետո էլ այժմ շարունակում է ապրել այստեղ՝ գյուղերից մեկում։ Պայքարելով կյանքի դժվարությունների դեմ՝ մեծացնում է իր երկու երեխաներին, կատարում տարբեր տեսակի՝ տղամարդուն բնորոշ աշխատանքներ։ Ֆիլմը դիպլոմային աշխատանքս է, նկարահանել եմ թատերական ինստիտուտում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ վարպետ Ռուբեն Գրիգորյանին: Առհասարակ, մեր կուրսի հաջողությունների համար նրան ենք շնորհակալ, քանի որ ամեն ինչ սկսվում է լավ ուսում ստանալուց և լավ վարպետից։ Ֆիլմը 2019 թվականից սկսած մասնակցում է տարբեր միջազգային փառատոնների և հարթակների Հայաստանում և Հայաստանից դուրս։ Այս տարվա հունիսի 10-ին ֆիլմը ստացավ ՀՀ նախագահի մրցանակ, ինչն ինձ համար անսպասելի էր և շատ ոգևորող։ Մի քանի օր առաջ էլ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ստացավ «Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակ»։ Ցավոք սրտի, չկարողացա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը», - «Փաստի» հետ զրույցում ասում է երիտասարդ ռեժիսորը: 

Լիլիթի խոսքերով՝ նա շատ է ցանկանում, որ իր ֆիլմն ընկալելի, հասկանալի լինի բոլորի համար՝ անկախ ազգությունից: Հատկապես «Բայինա» ֆիլմի պարագայում սա հնարավոր է, քանի որ այն իր մեջ համամարդկային գաղափարներ է ներառում՝ սեր, ընտանիք, կարոտ, հավատարմություն, սպասում...

Մեր զրուցակիցն ասում է՝ ի սկզբանե ֆիլմը չի նկարահանել մրցանակ ստանալու համար, բայց, իհարկե, մրցանակները պարտավորեցնող են: «Ինձ դուր է գալիս ստեղծագործելու ընթացքը, երբ փորձում ես ֆիլմի միջոցով ստեղծել քո պատկերացրած աշխարհը: Սակայն, երբ արածդ աշխատանքը գնահատվում է, դա ևս մեծ ուժ է տալիս առաջ շարժվելու և նորից ստեղծագործելու համար։

Ներկայումս պատրաստվում եմ իմ 3-րդ ֆիլմի նկարահանումներին, որը նույնպես լինելու է վավերագրական», - ընդգծում է Պետրոսյանը։

Հարցնում եմ՝ հայաստանյան կինոշուկան շատ փոքր է, և երբեմն նաև մեր ֆիլմերը ստեղծվում են բացառապես ներքին սպառման համար, այս դեպքում ի՞նչ անել արտասահմանյան շուկա դուրս գալու համար:

Լիլիթը համոզված է` հայկական կինոն նորից կսիրվի, ներկայացված կլինի արտասահմանյան շուկայում, բայց դրա համար ժամանակ է պետք:

«Այո, հայաստանյան շուկան փոքր է, բայց կան շատ շնորհալի երիտասարդներ, ինչպես նաև արդեն կայացած կինոգործիչներ, որոնք ամեն ինչ անում են արտասահմանյան շուկայում ներկայացված լինելու համար։

Հիմա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ընտրում է ֆիլմեր և ուղարկում փառատոնների Եվրոպայում, ԱՄՆում, Ռուսաստանում: Սա մեծ օգուտ է բերում Հայաստանին՝ դրսում ճանաչում ձեռք բերելու առումով։ Կարող եմ բերել մեր կուրսի օրինակը: Ունենք բազմաթիվ մրցանակներ արտերկրյա տարբեր փառատոններից և մրցույթներից։ Իմ կարծիքով՝ ուղղակի պետք է փոխվեն հայկական կինոյի հետ կապված պատկերացումները, վերաբացվի «Հայֆիլմ» կինոստուդիան, երիտասարդներն ավելի շատ ներգրավված լինեն ֆիլմարտադրության մեջ: 

Մեր երկիրը պետք է ուշադրություն դարձնի մշակութային քաղաքականությանը, նրան, որ Հայաստանում բացվեն կինոստուդիաներ, կազմակերպվեն փառատոններ։ Պետությունը պետք է ֆինանսավորի ռեժիսորներին և մյուս ստեղծագործողներին: Նրանք էլ իրենց հերթին ստեղծեն աշխատանքներ, որոնք աշխարհին կներկայացնեն հային ու Հայաստանը», - ընդգծում է մեր զրուցակիցը:

Որևէ թեմայի շուրջ զրուցելիս չի ստացվում շրջանցել ֆինանսական հարցերը: Որքանո՞վ է այն խանգարող գործոն ստեղծագործողների համար: «Ֆինանսավորում ստանալը մեր օրերում շատ բարդ է: Կարող եմ խոսել իմ օրինակից: Երբ սկսում էի իմ կուրսային ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ինձ ոչ ոք չէր հավատում, մտածում էին հերթական անիմաստ ֆիլմն է լինելու, չարժե անգամ լսել։ Դրանից, իհարկե, կոտրվում ես, բայց կարող եմ ասել, որ քիչ բյուջեով լավ ֆիլմեր ևս հնարավոր է նկարահանել։ Սակայն, եթե ցանկանամ նկարահանել խաղարկային ֆիլմ, այս դեպքում արդեն դժվար կլինի քիչ բյուջեով աշխատելը», - եզրափակում է ռեժիսոր Լիլիթ Պետրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution