Yerevan, 03.September.2026,
00
:
00
BREAKING


Հա­յաս­տա­նը ար­դեն եղել է մի փու­լում, երբ երկ­րի ղե­կա­վա­րը պատ­րաստ էր լուրջ տա­րած­քա­յին զի­ջում­ներ կա­տա­րել թշնա­մուն

INTERNATIONAL NEWS

eurasia.expert-ը ««Երկու կրակի արանքում». ինչո՞վ է վտանգավոր «Բոլթոնի պլանը» Հայաստանի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ այս տարվա ամռան սկզբին մեծ փոփոխություններ եղան Արցախի անվտանգության կառույցներում, որոնք, ըստ որոշ փորձագետների, պետք է գնահատել որպես ղարաբաղյան վերնախավի ռազմական թևի ներկայացուցիչների դիրքերի ամրապնդում: Համարվում է, որ այս կադրային փոխատեղումներն ապացուցում են ոչ միայն այն, որ երկրի ղեկավարությունը պատրաստվում է 2020 թվականի ապրիլին նախատեսված՝ խորհրդարանի ու նախագահի ընտրություններին, այլ նաև այն, որ պաշտոնական Ստեփանակերտը նպատակաուղղված կերպով ուժեղացնում է իր պաշտպանական ուժը:

Բակո Սահակյանը, ըստ Սահմանադրության, այլևս չի կարող դառնալ երկրի նախագահ, բայց նա պետք է ապահովի ազատ ընտրությունները, ընդ որում, այնպես, որ «պետական մեքենան» շարունակի հստակորեն աշխատել ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններին՝ ապահովելով անվտանգությունը: Որոշ հայ փորձագետներ համարում են, որ կարևորագույն պաշտոններում ուժայինների նշանակումները պայմանավորված են նաև նրանով, որ Ստեփանակերտը այս կերպ ցուցադրում է իր անհամաձայնությունը առաջարկված, այսպես կոչված, «Բոլթոնի պլանին», որի հայկական բաղադրիչը հանդիսանում է ազատագրված շրջանների հանձնումը Ադրբեջանին:

Իսկ ո՞րն է «Բոլթոնի պլանի» էությունը: Ինչպես հայտնի է, Ջոն Բոլթոնը ամենահեղինակավոր իսրայելամետ ամերիկյան գործիչներից մեկն է: Նա փորձում է համոզել նախագահ Թրամփին, որ Իսրայելի անվտանգության ապահովման միակ լուծումը ռազմական միջոցներով իրանական գործոնը ոչնչացնելն է: Ընդ որում, Բոլթոնն ունի այս ծրագիրն իրականացնելու մշակված պլան, որը և հետևողականորեն փորձում է իրականացնել:

Ըստ նրա, «Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի առավել հետևողական դաշնակիցն է»: Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս Իրանի որոշակի մասի հիմնական բնակիչները ադրբեջանցի են, ապա ստացվում է, որ Իրանի «փլուզման» հարցում կարևորագույն դեր է խաղում պաշտոնական Բաքուն: Ուստի, ըստ Բոլթոնի, Ադրբեջանը կարելի է համարել տարածաշրջանում ԱՄՆ-ի հնարավոր ռազմավարական դաշնակիցներից մեկը, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ երկիրը ուժեղանա: Իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին պետք է դիտարկել հենց այս ուղղվածության շրջանակներում: Ըստ Բոլթոնի, կա երեք գործոն, որ թույլ չեն տալիս Ադրբեջանին ուժեղանալ` Մոսկվան, Թեհրանը և Երևանը: 

Դժվար չէ գուշակել, որ այս ամբողջ խաղի մեջ Հայաստանին նախատեսված է խաղալ միայն մանրադրամի դեր: «Պատմական կարծրատիպերից հրաժարվելու» փոխարեն պաշտոնական Երևանին խոստանում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացում և որոշ ֆինանսական օգնություն: Պարզաբանելով այս բանաձևը՝ կարելի է ասել, որ Փաշինյանին առաջարկվում է «փող և բաց հաղորդակցություն՝ Արցախի և կարծրատիպերի մերժման փոխարեն»:

Ընդհանուր առմամբ Բոլթոնի պլանի հիմնական թիրախը Իրանն է, իսկ դրա իրականացման գործընկերները` Թուրքիան և Ադրբեջանը (Ղարաբաղը տրվելու է որպես բոնուս վերջում), իսկ ստրատեգիական թիրախը Ռուսաստանի սահմաններին առաջացած ևս մեկ անկայունության օջախն է լինելու:

«Բոլթոնի պլանը» Հայաստանի համար պատմական դեժավյու է:

Հայաստանը արդեն եղել է մի փուլում, երբ երկրի ղեկավարը պատրաստ էր լուրջ տարածքային զիջումներ կատարել թշնամուն: Դա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր: 1997 թվականի «կարգավորումը» ենթադրում էր փուլային պլանի իրականացում, որը ներառում էր առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի շուրջ վեց շրջանների «ազատագրում», ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայում և տեղահանված բնակչության վերադարձ «ազատագրված» տարածքներ: Երկրորդ փուլում որոշվում էր Լեռնային Ղարաբաղի, Լաչինի և Շուշիի շրջանների կարգավիճակը: Այն ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնավորում էր իր դիրքորոշումը այն թեզի հիման վրա, որ «Հայաստանը չի կարող տնտեսապես զարգանալ առանց Ղարաբաղի հարցում զիջումների, քանի որ կա երկու փակ սահման»: 

Իրականում պետության զարգացումը խոչընդոտում էր դիլետանտիզմը և Հայաստանի այն ժամանակվա իշխանության կառավարելու հանցավոր անկարողությունը: Պաշտոնյաները ԽՍՀՄ-ից ժառանգել էին 25-30 միլիարդ դոլար ՀՆԱ-ով երկիր: Հետո երկիրը սեփականաշնորհվել է այնպես, որը ամրագրել են ծայրահեղ ծանր հասարակական շերտավորում, տեղի է ունեցել բիզնեսի և քաղաքականության նախնական միաձուլում, հողային բարեփոխումներ են իրականացվել, որի մասին ժողովուրդն ասում է, որ «ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին»:

Այս ամենի արդյունքում 1997 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է ընդամենը 1,9 մլրդ դոլար՝ 300 միլիոն դոլար բյուջեով: Նույնիսկ ղարաբաղյան պատերազմի վերապահումով պարզ է, որ տնտեսական անկումը եղել է երկրի ղեկավարության սխալների արդյունքում:

Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանն իր սխալներն ընդունելու և դրանք ուղղելու փոխարեն, «մեղավոր գտավ»՝ «դուք լավ չեք ապրի, մինչև ղարաբաղյան խնդիրը չլուծվի»: Նա պատրաստ էր տարածքային զիջումների գնալ տնտեսական փոխզիջումների դիմաց: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Լևոն ՏերՊետրոսյանի պլանի իրականացմանը խոչընդոտեցին, և արդյունքում նա հրաժարական տվեց: Տեր-Պետրոսյանը գնաց, և սկսվեց տնտեսական վերել քը:

Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ խնդիրներ չկային, բայց թվերը խոսուն են. հաջորդ 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն աճեց 1,9 մլրդ դոլարից մինչև 11,6 մլրդ դոլարի, իսկ բյուջեն 300 մլն դոլարից դարձավ 2,4 մլրդ: Այս ամենը առաջին հերթին խոսում է այն հայտարարության կեղծ լինելու մասին, որ տնտեսության զարգացումը առանց սահմանների բացման անհնար է: Դա հնարավոր է, և պատմությունը դա ապացուցել է: Ներկայումս, բոլթոնյան շրջանակների համաձայն, Հայաստանում հասարակական կարծիքը փոխելու համար հարկավոր է աջակցել Փաշինյանին, չեզոքացնել ղարաբաղյան ռազմաքաղաքական վերնախավի ազդեցությունը և վարկաբեկել բանակը:

Բացի այդ, Փաշինյանին օգնելու համար այդ շրջանակները Սորոսի հիմնադրամի հետ համատեղ ստեղծել են քաղաքագետների, քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, կուսակցականների և ԶԼՄ-ների լայն ցանց: Այս ցանցը պետք է «օգնի» իշխանություններին «հասարակության մեջ հնացած կարծրատիպերը փոխելու» գործում: Փաշինյանը գտնվում է երկու կրակի արանքում: Նա հասկանում է «Բոլթոնի պլանին» հետևելու վտանգը, քանի որ դրա իրականացման արդյունքում կարող է կորցնել իր աթոռը:

Իսկ եթե պլանը չկատարվի, ապա Արևմուտքը չի օգնի և լուրջ ներդրումներ չեն լինի: Առանց դրա երկրում տնտեսական իրավիճակը կտրուկ չի բարելավվի, ինչը կհանգեցնի Փաշինյանի վարկանիշի անկմանը, և դա, իր հերթին, կարող է հանգեցնել իշխանության կորստին:

Կամո Խաչիկյան

 

 

“Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills