Yerevan, 01.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես նվաճել կենդանակերպի տարբեր նշանների տղամարդկանց

LIFE

 

Շարունակությունը՝այստեղ



Խոյ

Կենդանակերպի առաջին նշանն է,  նշանակում է, որ այս մարդիկ լի են մանկական անմիջականությամբ: Սովորոբար այս տղամարդիկ իրենց տարիքից երիտասարդ են երևում, իսկ եթե ավելի անկեղծ՝ թվում է, թե իրենք երբեք չեն ծերանում։ 
Այս տղամարդիկ պահպանում են կյանքի տոնակատարության շունչը լուռ ու հանդարտ առօրյայում, և եթե դուք ինքներդ սիրում եք աղմկոտ հավաքույթներ, ապա «ոչխարիկը» հենց ձեզ համար է՝ նրա կողքին դուք երբեք չեք տխրի։

Պատրաստ եղեք, որ ձեզ կարող են արթնացնել կեսգիշերին և հրավիրել մի ռոմանտիկ երեկոյի։ Մերժումը չի ընդունվի․ այս հարաբերություններում կամակորություն  անելը միայն իրեն է թույլատրելի։ Խոյի կողքին կյանքը մանկության կարուսել կհիշեցնի՝ մեկ վեր եք բարձրանալու այնքան, որ ձեր տղամարդը երկնքից աստղ կիջեցնի, մեկ ներքևում կհայտնվեք և կտեսնեք ձեր զուգընկերոջ երկնային և պարզ էությունը։

Ցուլ

Կենդանակերպի նշանի այս ներկայացուցիչը համատեղում է իր մեջ տղամարդու մի քանի իդեալական հատկություններ։ Նա համբերատար է, իմաստուն և տնակյաց։ Նա երբեք չի մեղադրի ձեզ անհավատարմության մեջ, եթե չպարզաբանի իրավիճակը մինչև վերջ և չներկայացնի իր սեփական համոզմունքների և ձեր թեթևամտության ծանրակշիռ ապացույցները։ Ինչ-ինչ, բայց այս կարմիր ցլին հունից հանելն ու քթի առջև կարմիր կտոր թափահարելը հաստատ պետք չէ: Կհայտնվեք  նրա հետ  մեկ հարթակում, որտեղ ձեզ կարող են վնասել, կամ նույնիսկ պոզերով ծակել։

Այս տղամարդիկ սիրում են և նվիրված են իրենց ընտանիքին։ Իրենք լավ են վաստակում, սակայն երբեք թույլ չեն տա կնոջը փողերը քամուն տալ։ Սակայն, ձեր հնարավորություն կտրվի գնել տարատեսակ գեղեցիկ հուշանվերներ ինչ-որ մի ռոմանտիկ շրջագայության ժամանակ, իսկ հետո դրանք միասին դասավորել տանը։ 
Ցուլը հայտնի է իր լավ ախորժակով։ Իրեն սենդվիչներով և արագ սնունդով խաբել չի հաջողվի, այնպես որ հաճախեք խոհարարական դասընթացների։

Երկվորյակներ

Երկվորյակ տղամարդուն հասկանալու համար պետք է անդրադառնանք այս նշանի դիցաբանական բնութագրին։ Սա երկու եղբայրների կերպար է, որոնք գրկախառնված կանգնած են և նայում են միմյանց․մեկն ապրում է հանգուցյալների թագավորությունում, իսկ մյուսը՝ կենադանի մարդկանց աշխարհում։ Այսպես էլ իրականության մեջ է՝ հաճախ այս տղամարդը ապրում է սեփական պատրանքների մեջ և նա իր կարծիքն ունի կնոջ և ընտանիքի մասին։ Կարևոր է չխանգարել նրան երազել, այլ հմտորեն հանել նրան պատրանքների շախարհից, ազատել կասկածանքներից և անվստահությունից։ Հնարավորություն տվեք նրան բազմազան լինել, և ձեզ կթվա, որ ձեր կողքին ապրում է ոչ թե մեկ, այլ մի քանի տղամարդ։ Այս տղամարդու տրամադրությունը փոփոխվում է կայծակնային արագությամբ․ այս պահին նա  մխիթարության կարիք ունի, հաջորդ վայրկյանին խրախուսանքի, իսկ մի փոքր անց կրկին երջանիկ կլինի, ինչպես երբևէ։  Երկվորյակը կյանքի իրական ուղեցույց է, որը ցանկացած իրավիճակից ելք կգտնի և ցույց կտա ճիշտ ուղղությունը։

Խեցգետին

Հետաքրքիր անձնավորություն է։ Մի կողմից սա հոգատար հայր է, մյուս կողմից՝ հենց ինքն է երեխա և հոգատարության ու քնքշության կարիք ունի։ Նրան միշտ պետք է խրախուսել և ոգևորել։ Եթե դա չանել, նա պարզապես կվիրավորվի, կթաքնվի իր կաղապարում և կկողպի այն, իսկ հանել իրեն այդ ընկճախտից բավականին բարդ է։ 
Հիշեք, որ այս տղամարդու ուժը նրան թուլության մեջ է։ Եթե դուք մայրական բնազդով օժտված կին եք և կարիքն ունեք անդադար ինչ-որ մեկի մասին հոգ տանելու, ապա հենց Խեցգետինը սիրով կընդունի ձեր հոգատարությունը։ Այս դեպքում դուք կստանաք ոչ միայն կատարելապես «ձեռնասուն» զուգընկեր, այլ նաև ընտանիքի լավ հայր։ Նա ձեր երեխաների համար կլինի լավ ընկեր և հրաշալի ուսուցիչ, որը ճիշտ ժամանակին և կմխիթարի, և կոգևորի։

Առյուծ

Առյուծը արքա է, որը չի գնում փոխզիջումների։ Դուք ստիպված կլինեք ջանքեր գործադրել փաստարկներ գտնելու և նրան հակառակը համոզելու համար։ Մի զարմացեք, եթե արդյունքում նա սեփականացնի ձեր կարծիքը և մատուցի որպես «դարի գաղափար»։ Ձեզ մնում է միայն հնազանդվել, լուռ լսել և ժամանակին հավանության խոսքեր ասել, եթե նույնիսկ դա այդպես չէ։ Առյուծը երբեք չի նկատի շողոքորթությունը։ Ուզո՞ւմ եք հմայել նրան, լսեք նրան ապշած, համաձայնեք նրա բոլոր ասածների հետ և անընդհատ խոսեք նրա «մեծության» մասին։ 
Հիշեք, որ եթե ընդունեք Առյուծի խաղի կանոնները, ապա երբեք դժբախտ կամ չսիրված  չեք լինի։ Սակայն, նույնիսկ եթե ձեզ հաջողվեց սանձել այս «հսկա կատվին», ժամանակ առ ժամանակ նա միևնույն է շփվելու է նրանց հետ, ում ցանկանա։

Կույս

Այս տաղմարդը գտնվում է Մերկուրի մոլորակի վերահսկության ներքո։ Սա այն մարդն է, որը սիրում է ամեն բան անել ինքնուրույն՝ ինքն իր տնօրենն է, ինքն է վարում իր մեքենան և ինքն է հաշվում իր փողը։ Այս տեսակ ազատասեր տղմարադիկ ընտրում են այն աշխատանքը, որտեղ իրենց ոչ ոք  չի ղեկավարում։ Ղեկավարել և շահարկել Կույսերին անհնար է՝ նրանք իրենք են սիրում հրամաններ տալ։ Իրենք աշխատանքի են ընդունում մարդկանց միայն նրա համար, որպեսզի ինչ-որ մեկը լսի իրենց հրահանգները. Կույսերը սովոր չեն միայնակ աշխատել։ Մի փորձեք բուժել Կույսին․ այս տղամարդը բաց չի թողնի հիվանդանալու հնարավորությունը, որպեսզի րոպե առ րոպե ընդունի բժիշկի նշանակած դեղահաբերը։
Նա կատարյալ աշխատասեր է, և եթե գտնի իր ամբողջ կյանքի գործը, ապա համարեք, որ դուք կորցրել եք ձեր սիրելի տղամարդուն աշխատանքային ճակատում։

Կշեռք

Կշեռքը բարետես, գեղեցկադեմ, գերազանց կազմվածքով, հիանալի ֆիզիկական տվյալներով և խնամված մատներով տաղամարդ է։ Այս տղամարդուն հովանավորում է Վեներան։ Այստեղից է նրա հոգու նրբությունն ու վարքագծի էլէգանտությունը։ Եթե չեք ուզում կորցնել այսպիսի տղամարդուն, ապա երբեք մի արեք տգետ և տգեղ արարքներ։ Երբեք մի թողեք կեղտոտ ափսեները և անպայման սրբեք սեղանը ռոմանտիկ երեկոյից հետո։
Այս տղամարդը շատ գաղտնիքներ ունի և բավականին խորհրդավոր է։ Ցանկացած հարցի կպատասխանի «Կտեսնենք», «Միգուցե», «Չգիտեմ»։ Չզարմանաք, եթե մի գեղեցիկ օր ձեր պատուհանից տեսնեք գեղեցիկ մեքենա, կամ իմանաք, որ բնակարանի սեփականատեր եք դարձել։ Այս տղամարդիկ սիրում են զարմացնել իրենց սիրելիներին։ 
Միակ բանը, որ նա չի ների, դա ոտնձգությունն է իր սեփական  տարածքի նկատմամբ։

Կարիճ

Դուք երբեք չեք կռահի, թե ինչ կա Կարիճի մտքին, ինչի մասին է նա մտածում  և ինչ ապրումներ ունի։ Չարժե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ստիպել արտահայտել զգացմունքները, կամ համառորեն փորձել խցկվել նրա հույզերի մեջ՝ նա կարող է շատ ցավոտ խայթել իր խոսքերով։ Եթե տղամարդը լռում է, դա չի նշանակում, որ նա ձեզ հետ համաձայն չէ։ Կարիճը կանի ամեն բան, որպեսզի ենթարկեցնի ձեր կյանքը իր ցանկություններին։ Համատեղ կյանքի արդեն իսկ ամենասկզբում դուք կիմանաք նրա սովորությունների, նախասիրությունների մասին, և ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես եք կատարում իր բոլոր ցանկությունները՝ միաժամանակ շպարվելով ու արդուկելով ձեր զգեստը։ Կարիճներն աչքերով են սիրում։

Աղեղնավոր

Ճամփորդ, շարջագայություններ սիրող մարդ։ Նույնիսկ եթե նրա աշխատանքը կապված չէ գործուղումների հետ, նա միևնույն է, պարբերաբար կշրջագայի՝ օգտագործելով ցանկացած առիթ։ Նա իսկական միայնակ գայլ է։ Տանը նա անպայման իր համար մի հարմարավետ անկյուն կգտնի և ժամեր շարունակ կանցակացնի այնտեղ։ Աղեղնավորները սիրում են զբաղմունք գտնել իրենց համար․ նրանք հրաշալի կոլեկցիոներներ են, որոնք լավ գլուխ են հանում արվեստից։

Հաճախ այս տղամարդիկ բարձրագույն ուսում են ստանում հեռակա կարգով, քանի որ անիմսատ են համարում լավագույն տարիները ծախսել ուսման վրա։

Աղեղնավորը ամենաիմաստուն նշանն է կենդանակերպի շրջագծում։ Նաև պետք է ասել, որ այս տղամարդիկ շատ պարկեշտ են և միշտ թույլի մարդու, կնոջ և ճշմարտության կողմից են։

Այծեղջյուր 

Բարդ կերպար է՝ տարատեսակ հատկություններով համատեղված։ Իրենց լռակյաց լինելու պատճառով այս տղամարդիկ այն կանանց համար են, ովքեր պատրաստ են անցնել բարդ ճանապարհ։ Նա բարդ է ամեն հարցում՝ կենցաղում, սիրային հարաբերություններում։

Բարձրանալով կարիերայի սանդուղքով՝ նա հասնում է մեծ հաջողությունների։ 
Այծեղջյուրներից լավ ղեկավարներ են ստացվում։ Իրենց գերազանցությունը նրանք նաև ընտանիք են բերում։ Սիրում են հրամաններ տալ իրենց կանանց և երեխաներին։

Պատրաստվեք, որ պետք է զոհեք ձեր կարիերան հանուն Այծեղջյուրի, որպեսզի օգնենք նրան հասնել Օլիմպոսի գագաթին։ 
Եվ չնայած իր բարդ էությանը, Այծեղջյուրն իր առջև մեծ նպատակներ է դնում և, որպես կանոն, հասնում է դրանց՝ ապահովելով ընտանիքի անդմաների հարմարավետությունն ու սոցիալական կարգավիճակը։

Ջրհոս

Ջրհոսը դժվարանում է վերջակետ դնել իր նախկին հարաբերություններին, և ժամանակ առ ժամանակ նա վերադառնում է այնտեղ՝ համոզվելու, արդյո՞ք ոչինչ բաց չի թողել։ Ստիպված կլինեք անընդհատ փնտրել նրան․ մի բարկացեք, ուղղակի Ջրհոսներն այնքան միամիտ ու պարկեշտ է, որ չեն կարող մերժել։ Նրանք գնում են այնտեղ, ուր իրենց կանչում են։

Հարաբերությունների մեջ իրենք գնահատում են ընկերակցությունը, ունակ են լսել կնոջը և իրենց հովանավորության տակ են առնում նրան։ Ձեր կողքին միշտ վստահելի մարդ կլինի։ Ջրհոս տղամարդիկ սիրում են գաղտնիքներ բացահայտել․ որքան խորհրդավոր եք դուք, այնքան ավելի հետաքրքիր եք նրան։

Նրանց տեխնիկա նվիրեք՝ Ջրհոսները պաշտում են այն։ Սակայն գլուխ չեն հանում հագուստից։ 
Նրանք ունակ են գերել, գայթակղել, զարմացնել և բացահայտել նոր հորիզոններ։

Ձկներ 

Հանդիպում է Ձկների երկու ենթատեսակ՝ գիշատիչ և քաղցրահամ ջրում ապրող։ Առաջինները՝ ուրբաթախոս և խոցելի, երկրորդ տեսակը՝ անխոհեմ իդեալիստներ։ Այս տղամարդիկ ամեն բան վերածում են առեղծվածի, իրենց ամբողջ կյանքը խորհրդավոր է։ Ատում են միայնությունը, այդ պատճառով նրանց հեշտությամբ կարելի է ամուսնացնել։

Ձկները կատարյալ էսթետներ են, և սիրում են գեղեցիկ ու հաջողակ կանանց։ Հարաբերությունների մեջ կնոջը լիարժեք ազատություն են տալիս ինքնազարգացման համար։ Սակայն պետք չէ ստուգել նրա համբերությունը՝ ձեզ երբեք չեն ների նույնիսկ «անմեղ» ֆլիրտը և չեն ընդունի բացակայությունը ուշ երեկոյան։ Այս տեսակ տղամարդը ապրում է մի սկզբունքով՝ Ձուկը լողում է այնտեղ, որտեղ կան խորը զգացմունքներ և թափանցիկություն հարաբերություններում։ 

 

 

 

 

 

 

 

 

 

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network