Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան ցույց է տվել բոլոր կանանց երազանքը
PHOTOՀայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, Instagram-ում պարբերաբար զվարճալի լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Իտալիայում հանգստից։ Հրապարկված նոր լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը պատկերված է քարե արձանների շրջապատում։ «Ցանկացած խանդոտ կնոջ երազանքն է, որ նրա տղամարդը մյուս կանանց հենց այսպիսին տեսնի»,- լուսանկարը մակագրել է Ժաննան։ Դրան ի պատասխան Մարտիրոսյանը գրել է. «Իսկ ես կարծում էի՝ սա սեւ արքան է շախմատային պարտիայիում մատից առաջ»...
Երեկ հետեւորդներին ուրախացրել էր նաեւ Գարիկ Մարտիրոսյանը։ Նա տեսագրել էր իր ստվերն ավազանին եւ գրել. «Պաշտում եմ իմ ստվերը. չկան կնճիռներ, ակնոց, որովայն, ճաղատություն։ Ստվերը միշտ 20 տարեկան է»... Ժաննան ի պատասխան գրել էր. «Շնորհակալություն, իհարկե, Գարիկ։ Բայց դա շոյում է ինձ»...
Իտալիայում արված վերջին լուսանկարներից ամենազվարճալիները՝ Մարտիրոսյանը ոճաբան Կոկո Պավլիաշվիլիի արեւային ակնոցն է կրում, Ժաննա Լեւինայի ֆուետեն եւ, իհարկե, հայակական դրոշը, որը շոումենը նկատել է ամենաանսպասելի ռակուրսից...