«Տղաներին դուր է գալիս իմ համարձակությունը». Էվա Խաչատրյան
LIFEBRAVO.am-ի սիրային բլից հարցերին այս անգամ պատասխանել է Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանը: Նա անկեղծորեն նշել է՝ ինչը կարող է իրեն գրավել տղամարդու արտաքինում, երբ պատրաստ կլինի ամուսնանալ, եւ թե ինչ է նշանակում սիրած էակի կողքին արթնանալ:
Սերը կյանքի շարժիչ ուժն է:
Սիրել՝ նշանակում է նվիրվել, խենթանալ, մանկանալ, հավատալ, երջանկանալ, ներել, գնահատել:
Կա՞ սեր առաջին հայացքից: Կարծում եմ՝ կա. անհնարին ոչինչ չկա աշխարհում:
Սիրահարվածները նման են ահագնացած հրդեհի:
Սիրո իմ եղանակն ամառն է:
Տղամարդու արտաքինում ինձ կարող է գրավել հայացքը, աչքերը, ժեստերը:
Վանել՝ շեշտված ինքնավստահությունը:
Տղամարդը պետք է լինի տղամարդ՝ իր բնույթով եւ էությամբ:
Կյանքն առանց սիրո կյանք չէ, այլ՝ տանջանք:
Երբ սիրում ես, գունավորվում ես, դառնում խենթ ու խելառ:
Հանուն սիրո պատրաստ եմ… Օ՜, մտածել է պետք:
Ինչ մասնագիտություն կունենա իմ ապագա տղամարդը: Այս հարցի պատասխանը հստակ տալ չեմ կարող, կարեւորը՝ զգաս՝ նա է քո տղամարդը… Բայց դժվար թե դերասան լինի:
Սիրած էակի կողքին արթնանալը լավագույն լուսաբացն է:
Սերը բոսորագույն է:
Մինչ ամուսնանալը պետք է ամուսնացած չլինել:
Իմ առաջին համբույրը նման էր առաջին համբույրի, էլի:
Շուտ ամուսնանալ՝ նշանակում է շատ սիրել կամ շտապել:
Առաջին ժամադրությունը պետք է լինի հիշվող:
Երբ սիրում ես, պետք է ճախրես:
Տղաներին դուր է գալիս իմ համարձակությունը:
Կամուսնանամ, եթե զգամ՝ իսկապես ուզում եմ:
Չեմ սիրում տղաների, ովքեր դատարկ են եւ ինքնահավան:
Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էվայի անձնական արխիվից