Գլենդելի 27-ամյա բնակիչը բարձրացրել է հայկական դրոշը Կիլիմանջարոյի գագաթին
INTERNATIONAL NEWSԿալիֆոռնիայի Գլենդել քաղաքի 27-ամյա բնակիչ Էնթնի Հանիմեն բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո լեռան գագաթը, հաղորդում է Asbarez-ը:
8 օր է տեւել, մինչեւ Էնթնին հասել է լեռան գագաթին, որտեղ բարձրացրել է հայկական դրոշն ու վերադարձել Լոս Անջելես:
Իր հարցազրույցում Հանիմեն նշել է, որ ցանկացել է իր քայլով ոգեշնչել հայ երիտասարդներին, ցույց տալ, որ պետք է ընդլայնել սեփական սահմանները, իրագործել սխրանքներ եւ հաղթահարել խոչընդոտները:
երիտասարդն ասել է, որ ինքը հայ է, եւ հպարտ է հայ լինելու կոչումն ունենալու համար, իսկ իր քայլով փորձել է հարգանքի տուրք է մատուցել Գլենդելի հայ համայնքին, ընտանիքին, ուսուցիչներին եւ դպրոցին՝ իրենց ջանքերի համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



