Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են աղջկա մերկ դի (լուսանկար)
INTERNATIONAL NEWSՄոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա դանակահարված և մերկ դին: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Եկատերինան բլոգեր էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր:
Աղջկա մարմինը հայտնաբերել է բնակարանի սեփականատերը, որն իր բնակարանը Եկատերինային էր տվել վարձակալությամբ: Երբ աղջիկը ծնողների զանգերին չի պատասխանել, նրանք կապ են հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, որը և որոշել է այցելել աղջկան:
Ինչպես տեղեկացնում է 360tv.ru–ն, աղջկա զուգընկերոջը կանչել են ոստիկանություն: Նա Եկատերինային վերջին անգամ տեսել է հուլիսի 26–ին։ Քննիչները նրան հարցաքննելուց հետո բաց են թողել:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



