Հնդկաստանում ծնվել է անհայտ սեռի ջրահարս-երեխա (ֆոտո)
LIFEՀնդկաստանի Ուտար-Փրադեշ նահանգի Լակհիմպուր-Քհերի օկրուգում ծնվել է երեխա՝ այսպես կոչված ջրահարսի ախտանիշով՝ սիրենոմելիայով։ Նա ուներ սերտաճած ոտքեր, եւ բժիշկներն անգամ չեն կարողացել հասկանալ, թե որ սեռի է պատկանում։
Ինչպես տեղեկացնում է The Times of India-ն, երեխան մեկ ժամից պակաս է ապրել եւ մահացել է։
Հուլիսի 27-ին Թաբասում անունով 22-ամյա հղի կնոջը հասցրել են տեղի հիվանդանոց։ Բժիշկների խոսքով՝ ծննդաբերությունը նորմալ է անցել, բայց երբ երեխան լույս աշխարհ է եկել, բոլորը ցնցվել են. փոքրիկը ծնվել էր սերտաճած ոտքերով եւ շատ թույլ է եղել։ Մանկաբարձներ Անանդիտա Կումարին եւ Աֆսաար Ֆարուհը խոստովանել են, որ մինչ այդ երբեք նման բան չեն տեսել։
Մասնագետներին անգամ հնարավոր չի թվացել պարզել երեխայի սեռը։
Քանի որ տեղի հիվանդանոցում երեխայի համար քիչ բան կարող էին անել, բժիշկներն առաջարկել են նրան տանել Լակհիմպուր քաղաքի օկրուգային հիվանդանոց, որտեղ նրան կարող էին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Բայց դա անել չեն հասցրել. երեխան մահացել է, մինչեւ ծնողները կհասցնեին որոշում կայացնել։