Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Սա խայտառակություն է. Լուսինե Սահակյանը՝ Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման մասին

POLITICS

Past.am

Տասնյակ փաստաբաններ համախմբել և իրենց պատրաստակամություն են հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։ 

«Խնդիրը միայն Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը չէ։ Եթե մենք թույլ տանք, որ նրա նկատմամբ հետապնդումներ իրականացվեն, ապա սրանով դատական համակարգը վերջնականապես կմահանա, և մենք դատարաններ այլևս չենք ունենալու։ Եթե մենք մի փոքր ցանկություն ունենք ունենալու անկախ դատական համակարգ, մենք պարտավոր ենք կանգնելու Դավիթ Գրիգորյանի կողքին և ստանձնելու նրա պաշտպանությունը»,–ասաց Սահակյանը։

Փաստաբանը խայտառակություն որակեց Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը։

«Սա խայտառակություն է։ Նույնիսկ նախկին իշխանությունների օրոք նման բան չէինք կարող սպասել, քանի որ ակնհայտ է, որ Դավիթ Գրիգորյանը հետապնդվում է իր կողմից կայացված որոշումների համար և կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշումների համար»,–ասաց նա։

Լուսինե Սահակյանի խոսքով՝ ներկայումս բացահայտ հետապնդում է իրականացվում այն դատավորների նկատմամբ, որոնք փորձում են արդարադատություն իրականացնել, անկախ լինել և ղեկավարվել միայն օրենքով։

«Մենք չտեսանք, որ հետապնդվեն այն դատավորները, որոնք ակնհայտ ապօրինություններ են իրականացնում, փաստորեն այդ բոլոր դատավորները ձեռնտու էին իշխանություններին, նրանք բնականաբար նրանց կամակատարն էին»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի՝  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդում իրականացնելով փորձ է արվում «վախեցնել մյուս դատավորների աչքը» և նրանց ամբողջովին ենթարկեցնել իրենց։

«Տարիներ շարունակ մենք պայքարում ենք, որ դատարանները կայանան, անկախանան և կարողանան արդարադառոնթւթյուն իրականացնել, սակայն գնալով իրավիճակը շատ ավելի է վատանում»,–ասաց նա։

Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ իշխանությունները սկզբնական շրջանում հայտարարում էին, թե դատական համակարգի նկատմամբ ճնշում չեն գործադրելու, չեն միջամտելու դատական համակարգի գործունեությանը, սկայն հետագայում պարզվեց, որ ճիշտ հակառակն է տեղի ունենում. իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի դատավորները ենթարկվեն իրենց։

«Փաստորեն նրանց միակ նպատակն ու դժգոհությունը դատական համակարգից, կայանում էր նրանում, որ կան որոշ դատավորներ, որոնք սկսեցին չենթարկվել իրենց»,–նկատեց նա»։

Անդրադառանոլով ԲԴԽ–ի կողմից՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալուն, փաստաբանը նկատեց, որ այդ քայլով ԲԴԽ–ն ցույց տվեց, որ կազմի փոփոխությունը որևէ լավ բանի չհանգեցրեց և որ նոր կազմը իշխանահաճո որոշումներ է կայացնում։

Ըստ փաստաբանի՝ սարսափելին այն է, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն են տվել նաև ԲԴԽ–ի դատավոր անդամները։

«Եթե դատավոր անդամներից քվեարկած չլինեին ի օգուտ այդ որոշման, այդ որոշումը չէր ընդունվի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Հաջորդ օրը ԲԴԽ–ն որոշում է կայացրել միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Այսպիսով օրենքի ուժով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank