Հայտնի երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։
PHOTOՀայտնի երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Մոնրեալում։ Երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, սպիտակ բլուզ է կրում եւ զոլավոր շրջազգեստ միջին երկարությամբ։ Սիրուշոն հագուստը համադրել է վառ՝ կարմիր գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն եւ աքսեսուարները։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Սիրուշոն միջին երկարության շրջազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտակ շապիկի հետ։ Ոճային կերպարն ամբողջացրել էին սեւ բարձրակրունկ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Մոնրեալում այցելեցինք հայկական Սուրբ Հակոբ ազգային վարժարան, ուր սովորում է շուրջ 1300 աշակերտ»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



