Չիկագոյի օդանավակայաններում առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել
INTERNATIONAL NEWSՉիկագոյի (ԱՄՆ Իլլինոյսի նահանգ) օդանավակայաններում ուժգին քամու եւ առատ ձյան պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել: Ինչպես հայտնել է ԱՄՆ օդերեւութաբանական ծառայությունը, ձյան շերտի հաստությունը հասնում է 10-30 սմ:
Չիկագոյի Օ'Հարայի միջազգային օդանավակայանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է 250 ավիաչվերթ: FlightAware.com մասնագիտացված ռեսուրսի տեղեկություններով՝ այլ օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 100 թռիչք, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Օդերեւութաբանների տվյալներով քամու ճակատը վրա է հասել նաեւ Ինդիանա եւ Միչիգան նահանգներին: Տեղ-տեղ ջերմաստիճանը նվազել է մինչեւ -20 աստիճան Ցելսիուս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



