«Ագիտպրոպի» նոր քաղաքականությունը՝ բլոկել, բլոկել մինչև վերջ
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական «ագիտպրոպը» նորանոր մեթոդներ է մտմտում սոցցանցերում ու լրատվականներում կառավարելի կամ գոնե, ինչպես մեր աղբյուրը նշեց, «տանելի» տեղեկատվական մթնոլորտ ապահովելու համար։
Մասնավորաբար, ըստ նույն աղբյուրի, համապատասխան օղակներին հանձնարարական է իջեցվել, որպեսզի մշտադիտարկում անցկացնեն և ամփոփ ներկայացնեն իշխանություններին ամենաշատը քննադատող լրատվականների և օգտատերերի ցանկը։
Հանձնարարվել է նաև այդ օգտատերերի էջերին «սպամ» ուղարկել, «բողոքել» ու արգելափակել, իսկ կայքերի ֆեյսբուքյան էջերի դեպքում նման հարձակումների դեպքում խնդիրներ են ծագում նաև ՖԲ-ում գովազդ տեղադրելու առումով, ինչը գցում է դիտումների քանակն ու, ըստ այդմ, ֆինանսական վնասներ պատճառում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



