Yerevan, 02.November.2026,
00
:
00
BREAKING

«Կա փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան մե­կու­սա­ցում՝ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից»

INTERVIEW

Արտաքին գեղեցիկ ատրիբուտ, որից այնկողմ ոչ մի արձագանք չկա: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսպես է որակում բոլոր այն հանդիպումները, որոնք մինչ այս տեղի են ունեցել փորձագիտական հանրության և պետական մարմինների միջև: Տնտեսագետը կազմակերպվածության խնդրի մասին է բարձրաձայնում՝ բերելով նաև օրինակներ, որոնք, նրա խոսքով, մտահոգիչ են թե՛ իր, թե՛ գործընկերների համար:

«Նախ՝ հանրության լայն շրջանակներից, կարծես, հեռու է պահվում տեղեկատվությունն առ այն, թե ի՞նչ ծրագրեր կան ներդրումների մասով, տնտեսության զարգացման ի՞նչ ուղղություններ են նախանշված: Այն խնդիրները, որոնք դրված են կառավարության գործունեության ծրագրում, և որոնց մենք ժամանակին անդրադարձել ենք, ավելի մեծ հստակություն են պահանջում:

Մեր կողմից անվտանգության խորհրդում ներկայացվել է տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզ: Բացի այդ, եղել է քննարկում, որին մասնակցել է տնտեսագիտական վերնախավը՝ պրոֆեսորներ, ճանաչված գիտնականներ, ոլորտի մասնագետներ: Քննարկմանը մասնակցել են նաև գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Բայց այդքանով ամեն ինչ վերջացել է՝ որևէ արձագանք մինչ օրս չկա:

Ավելին, ապրլի 1-ին և 2-ին միջազգային համաժողով ունեցանք, որը վերաբերում էր արհեստական ինտելեկտի դերին թե՛ տնտեսության զարգացման, թե՛ ընդհանրապես երկրի զարգացման մեջ: 

Հրաշալի համաժողով էր, որի մասնակիցներին հյուրընկալեցին նաև կառավարությունում: Այդուհանդերձ, աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածությունից արդեն մի քանի ամիս է անցել, և դարձյալ որևէ արձագանք չկա:

Եվ այսպես շարունակ, մեծ հաշվով՝ անհետևողական, կիսատ պռատ ու էպիզոդիկ մոտեցումներ են: Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է արձանագրել, այն է, որ փորձագիտական հանրության հետ կապ գոյություն չունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա նշեց, որ միայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից է եղել հրավեր՝ Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումներին մասնակցելու համար. «Այդ քննարկումներից զատ փորձագիտական կարծիքը հաշվի առնելու այլ միտում գոնե գործադիրի կողմից բացարձակ չկա: Կա փորձագիտական հանրության մեկուսացում՝ կառավարման համակարգից: Իսկ այդ մեկուսացումը, ըստ իս, շատ վտանգավոր է երկրի զարգացման համար: Կարծում եմ՝ առանց լայն զանգվածների ներգրավման՝ փոքրաթիվ կառավարիչների թիմի համար դժվարություններն անհաղթահարելի կդառնան: Ըստ էության, գիտական միտքը պահանջված չէ:

Իհարկե, վարչապետը այցելել է ԵՊՀ, ԳԱԱ, բայց այդ հանդիպումներին հետևող քայլերի շարունակության պատասխանատուները մյուս օղակները պետք է լինեն, որոնցում, ի դեպ, ակնհայտ թերացումներ կան»:

Թաթուլ Մանասերյանը շեշտեց, որ հրապարակվող տարբեր ցուցանիշներից պետք չէ ուրախանալ. «Տնտեսական ակտիվության 6,5 տոկոսանոց ցուցանիշն արդեն իսկ հետընթաց է: Փոխանակ առաջընթացի՝ մենք հետընթաց ենք արձանագրում: Գործարար աշխուժության տեսանկյունից հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին պետք է առաջընթաց լինի: Այդ առաջընթացը պետք է տեսանելի լիներ հատկապես հունիսին, բայց հետընթաց կա: Երկրորդ հանգամանքն այն է, որ ոչ բարվոք վիճակում է արտաքին առևտրաշրջանառությունը: 

Միայն ներմուծման մասով է աճ արձանագրվել, ինչը ևս խորհելու տեղիք է տալիս: Երրորդ խնդիրն այն է, որ գյուղմթերքի արտադրությունն անկում է ապրում: Ի տարբերություն անցած տարվա վեց ամիսների, մենք հետընթաց ունենք նաև այդ մասով, ինչը ևս մտահոգիչ է:

Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հետընթաց ունենք նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ:

Ծառայությունների ոլորտում արձանագրված աճ ունենք, ինչը հիմնականում պայմանավորված է զբոսաշրջության զարգացման հետ, որը վերջին տարիներին լայն թափ է ստացել: Ես լավատես եմ, բայց այս ցուցանիշներն առնվազն մտահոգիչ են»:

Տնտեսագետը շեշտեց՝ հստակ խնդիր պետք է ձևակերպվի:

«Վարչապետը ԵՊՀ այցելելիս խնդիր դրեց, ըստ որի՝ պետք է ապահովեին տնտեսագիտական հանրության և կառավարության միջև հետադարձ կապը»,-ասաց նա՝ նշելով, որ վարչապետի խնդրանքը կատարվել է, բայց մի քանի ամիս է անցել՝ որևէ արձագանք չկա:

«Ստացվում է՝ իր կողմից հանձնարարածի կատարման մասին իրեն չի զեկուցվում: Ես անթույլատրելի ու անընդունելի եմ համարում սա: Ես ուզում եմ հստակ ասել, որ այն խնդիրները, որոնք դրված են այսօր Հայաստանի տնտեսական զարգացման առջև, լուծելի են: Մեկի փոխարեն մի քանի լուծումներ ունեմ, ուղղակի լուծումները պետք է պահանջարկված լինեն: Իմ և գործընկերներիս մոտ այնպիսի տպավորություն է, որ լուծումներն ուղղակի պահանջարկված չեն, որ տնտեսական բլոկի կառավարման օղակների մեծ մասում մարդիկ են, որոնք ամեն ինչ գիտեն, տեղյակ են և մասնագիտական աջակցության կարիք չունեն:

Այդուհանդերձ, Հայաստանը միայն փոքրաթիվ մարդկանց երկիրը չէ: Թե՛ երկիրը, թե՛ տնտեսությունը բոլորինս է: Պետք է ոչ թե խնդրենք, այլ պահանջեք, որ հանրությունը անպայման մասնակից լինի: Փորձագիտական միտքը պետք է պահանջարկված լինի և օգտագործվի»,եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice