Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կիսվելէ հանգստի ընթացքում արված լուսանկարով
PHOTOԵրիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կիսվելէ հանգստի ընթացքում արված լուսանկարով։
Լուսանկարը, որը հրապարակվել է Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, արվել է Դիլիջանում։ «Հանգիստ ու խաղաղ, մտքերիս հանգիստ եմ տվել, բաց եմ թողել ամեն ինչ, նեգատիվը կորչում է, երբ հանգստանում ես, մի տեսակ ներսդ խաղաղվում է, եւ սկսում ես ոչ մի բացասական երեւույթի, մտքի տեղ չտալ ու այս դրականի մեջ սկսում ես գնահատել այն, ինչ ունես։ Սիրեք ձեր կյանքը, ինչ էլ որ պատահի»,- հրապարակումն ուղեկցվում է այս գրությամբ։ Դերասանուհին օգտագործել է նաեւ «ռոմանտիկ Մարիամիկը խորհում է» հեշթեգը։
Հիշեցնենք՝ ավեի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր. մուգ գույնով ընդգծված էին շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա օգտագործել էր «հարսանիք» հեշթեգը։