«Տարվա լուսանկարը»․ Լիլի Մորտոյի նոր լուսանկարը սիրելիի հետ և մակագրությունը
LIFEԼիլի Մորտոն վերջերս հայտնեց, որ սիրելի ունի՝ հրապարակելով նրա հետ առաջին լուսանկարը: Այսօր Լիլին ընկերոջ հետ նոր լուսանկար է հրապարակել և մակագրել․ «Տարվա լուսանկարը: Նա ինձ է պատկանում, իսկ ես՝ իրեն: Մեր բաժանումներն ու վեճերն ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»:
Լուսանկարին կից նա օգտագործել է նաև «իմ սեր», «իմ ամեն ինչ» հեշթեգերը:
Նրանց նոր լուսանկարը Թբիլիսիից է: Ավելի վաղ զույգն ԱՄՆ-ում էր, որտեղ վայելել են ամառային հանգիստը:
Նշենք, որ այս փուլում Լիլին հեռուստատեսային զբաղվածություն չունի: Վերջերս նա դուրս եկավ Women’s сlub-ից, սակայն օրերս ստեղծագործական նույն թիմի Sport сlub նախագծում հյուրընկալվելը խոսակցությունների առիթ է տվել, որ գուցե նա վերադառնա հումորային նախագիծ աշնանային եթերաշրջանում:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



