Նյու Յորքի մոտակայքում օդանավն ընկել է ջրամբարը. կա 2 զոհ
INTERNATIONAL NEWSՆյու Յորք քաղաքից 48 կմ հեռավորության վրա թեթեւ օդանավը վթարի է ենթարկվել եւ ընկել Թիթիքուս արհեստական ջրամբարը: Ինչպես հայտնել է քաղաքի շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը, օդանավում եղած 2 հոգին զոհվել են: Նրանց մարմիններն ու անձնական իրերը գտել են ջրամբարի հատակին:
1971թ. արտադրության Beechcraft Bonanza օդանավի որոնումները սկսվել էին անցյալ հինգշաբթի՝ օդանավի հետ կապը կորցնելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեպի Դանբերի թռչող օդանավի 2 ուղեւորների ինքնությունը հաստատվել է: Քոնեքթիքութ նահանգի բնակիչ Էրիկ Հորզան հաստատել է, որ օդանավում եղել են իր հայրն ու խորթ մայրը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



