Yerevan, 31.May.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ «երկ­րորդ ճա­կա­տի» մա­սին է ակ­նարկ­վում. վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի հա­րա­բե­րա­կան հան­գիս­տը կապ­ված է նոր ամ­րու­թյուն­նե­րի կա­ռուց­ման հետ

INTERNATIONAL NEWS

ritmeurasia.org-ը «Թուրքերի համար մուտքի վիզայի չեղարկումը և Անկարայի ու Բաքվի ամրացող «անխախտ եղբայրությունը»» վերնագրով հոդվածում գրում է, որ սեպտեմբերի 1-ից չեղարկվում է Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը:

Հիշեցնենք, որ Թուրքիա մուտք գործող Ադրբեջանի քաղաքացիների համար վիզաները չեղյալ են հայտարարվել ավելի քան 10 տարի առաջ՝ 2007 թվականին: Ակնկալվում էր, որ 2009-ին կստորագրվի վիզաները փոխադարձ հիմունքներով չեղյալ հայտարարելու մասին համաձայնագիր, բայց դա տեղի չի ունեցել:

Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալի Հասանովի 2011 թվականի հայտարարության, Բաքուն որևէ խնդիր չունի Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղարկելու հարցում, բայց միևնույն ժամանակ, իրանցիները ևս չեղարկել են վիզան ադրբեջանցիների համար և պահանջել փոխադարձ գործողություն՝ հակառակ դեպքում սպառնալով փակել իրենց տարածքով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքը, և, հետևաբար, Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է տեղի ունենալ Իրանի հետ վիզային ռեժիմի չեղարկման հետ միաժամանակ:

Ստացվում է, որ եթե մոտ ժամանակներս Իրանի քաղաքացիների համար Ադրբեջան մուտքի վիզան չեղյալ չհայտարարվի, ապա դա կարող է նշանակել, որ իրանական տարանցման գործոնը արդեն նախկին նշանակությունը չունի Բաքվի համար: Բանն այն է, որ բացի վերոհիշյալ միջանցքից, Նախիջևանը սահման ունի նաև Թուրքիայի հետ՝ Իգդիր - Սադարակ հատվածով:

Ներկայումս այդ տարածքում իրականացվում են տրանսպորտային այնպիսի նախագծեր, որոնք կարող են ազդել տարածաշրջանի ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական դասավորվածությունների վրա:

Թուրքիայում Կարսից Նախիջևան երկաթուղու կառուցման նախնական ուսումնասիրություններ են իրականացվում, որը կկապվի մի կողմից ԲաքուԱխալքալաք-Կարս երկաթուղու հետ, իսկ մյուս կողմից՝ Իրանի տարածքով Պարսից ծոցի երկրների, իսկ վերջնարդյունքում՝ Չինաստանի հետ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով բազմաթիվ ուղղություններով արագ զարգանում են: Իհարկե, ադրբեջանա-թուրքական հարաբերություններում առաջնահերթը տնտեսական հարաբերությունները և փոխադարձ ներդրումներն են:

Այնուամենայնիվ, եթե 2018 թվականին եղել է թուրք-ադրբեջանական համատեղ 7 զորավարժություն, ապա 2019 թվականին նախատեսված է այդպիսի 19 միջոցառում:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, երկու երկրների բանակները պատրաստ են լուծել «ցանկացած հարց»: Պարզ է, որ այստեղ ակնարկվում է Լեռնային Ղարաբաղը: Իր հերթին՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը հիշեցրել է դեռևս 90-ականներին Հեյդար Ալիևի կողմից հնչեցրած «մեկ ազգերկու պետություն» բանաձևը:

Ներկայումս կայուն բնույթ ունի տեղեկատվությունը առ այն, որ Նախիջևանում մշտապես թուրքական զինվորականներ են լինում, որոնց դժվար է տարբերել «մասնավոր» ռազմական ներկայացուցիչներից:

Ըստ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի, Թուրքիան արդեն ռազմակայաններ ունի Սուդանում և Կատարում, իսկ Նախիջևանում ռազմաբազա ունենալը խիստ կարևոր է Անկարայի համար, և ներկայումս դա իրականացնելը միայն ժամանակի հարց է: 

Բաքուն չի թաքցնում այն փաստը, որ օգտագործում է Նախիջևանի «սահմանը» որպես Հայաստանի համար «օպերատիվ երկընտրանք»՝ ստիպելով, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում լուրջ ուշադրություն դարձվի հնարավոր «երկրորդ ճակատին»:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Երևանը Իրանի, Ստեփանակերտի և Մեղրիի հետ կապող տարածքի մայրուղու՝ Արենի գյուղի մոտ գտնվող հատվածի հրետակոծումը մեծ անհանգստություն առաջացրեց:

Ըստ հայ փորձագետների, վերջին ժամանակների հարաբերական հանգիստը կապված է նոր ամրությունների կառուցման հետ, այդ թվում ՝ խորհրդային ժամանակներից մնացած նախկին «չեզոք» տարածքներում:

Բաքվի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հարևան Վրաստանի միանալը «Հայաստանի մեկուսացմանը», որի նշանները ադրբեջանական ԶԼՄ-ները ամեն տարի փնտրում են հայվրացական հարաբերություններում: 

Նշենք, որ այս տարվա հունիսի 12-ին Գաբալայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը:

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան նշել է, որ իր երկիրը կշարունակի մասնակցել հարևանների կազմակերպած զորավարժություններին: Մինչ այժմ համատեղ եռակողմ զորավարժությունները ուղղված են եղել հնարավոր խոցելի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, իսկ ի՞նչ կլինի հետո:

Բաքվի և Անկարայի ռազմական դաշինքի հետագա ամրապնդումը, իհարկե, լուրջ մարտահրավեր է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Այս առումով երկու հայկական պետությունների անվտանգության ամրապնդմանն ուղղված վերջին քայլերը միանգամայն տրամաբանական են, ներառյալ երկկողմ զորավարժությունները:

Ըստ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, ընթացիկ տարվա համար ևս նախատեսվում են մի շարք համատեղ զորավարժություններ, ներառյալ երկու լայնածավալ վարժանք: Եզրափակելով՝ նշենք, որ գլոբալ և տարածաշրջանային անկայունության պայմաններում Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության կայուն և կանխատեսելի բնույթը խիստ կարևոր է Կովկասի խաղաղ ապագայի համար:

Իհարկե, հասկանալի է՝ այնքանով, որքանով դա հնարավոր է՝ հաշվի առնելով նմանատիպ խնդիրների առկայությունը, որոնց բախվում են երկու երկրները:

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղում ապրիլ յան «քառօրյա» պատերազմը բռնկվեց հենց այդ երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Սիրիայի երկնքում թուրքամետ գրոհայինների կողմից ռուսական ռմբակոծիչ էր ոչնչացվել:

Այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր ռուսթուրքական հարաբերություններում գրանցվել են դրական փոփոխություններ, որոնք թույլ են տվել Մոսկվային մասնակիորեն չեղարկել վիզային ռեժիմի սահմանափակումները և մեղմացնել ներդրված հատուկ տնտեսական սահմանափակիչ միջոցառումները Թուրքիայի նկատմամբ:

Կամո Խաչիկյան 

 
 

 

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield