10 փոքր սխալ, որոնք քեզ փնթի տեսք են հաղորդում. իմացեք ինչպես խուսափել դրանցից
LIFEԿան մանրուքներ, որոնք կարող են շրջապատողներին ստիպել քեզ փնթի անվանել, նույնիսկ եթե հագուստդ տասնյակ հազարներ արժե:
1. Ոչ այնքան սպիտակ
Սպիտակ իրերը մի քանի լվացքից հետո գորշ կամ դեղնավուն երանգ են ստանում: Դրանք պետք չէ այլևս կրել, դա սարսափելի է: Նույնը վերաբերում է քրտինքի հետքերին: Սպիտակ հագուստը սրբիչների կամ անկողնային սպիտակեղենի հետ մի դիր լվացքի մեքենայի մեջ: Դրանք կարող են մանրաթելեր կորցնել լվացքի ընթացքում, ինչը բացասաբար կազդի հագուստի վրա:
2. Ճմրթված հագուստ
Դա հատկապես վերաբերում է գրասենյակային բլուզներին և մինչև հատակը հասնող զգեստներին: Ճմրթված հագուստի դեպքում քո բոլոր մյուս ջանքերն իզուր են: Որպեսզի օձիքի վրա «կնճիռներ» չառաջանան, արդուկը սկսիր, քանի դեռ հագուստը խոնավ է, մի մոռացիր այն արդուկել և՛ դրսից, և՛ ներսից:
3. Ռետիններ ձեռքին
Շատ կանայք ձեռքին Invisibobble ռետին են կրում, որն ավելի շատ հին հեռախոսի լար է հիշեցնում: Ոճաբանները պնդում են՝ դաստակներին կրում են կա՛մ ժամացույց, կա՛մ թևնոցներ, հատկապես եթե գրասենյակում ես աշխատում:
4. Եղունգների կիսաքանդ լաք
Ավելի լավ է՝ լաք չլինի, քան մեկ շաբաթվա քանդված լաք լինի: Նույնը վերաբերում է ջարդված եղունգներին:
5. Չափազանց երկար տաբատ
Երկար տաբատը երկարացնում է ոտքերը, բայց վաղ թե ուշ դու դրա վրա կկանգնես, բացի դրանից՝ այն փողոցի ամբողջ փոշին հավաքում է: Պարզապես գնելիս կողմնորշվիր՝ այն ինչ կոշիկով ես կրելու՝ բարձրակրո՞ւնկ, թե՞ ցածրակրունկ․ եթե երկար է, գնելուց անմիջապես հետո կարճացրու:
6. Խունացած ջինսեր
Սև և մուգ կապույտ ջինսերը ժամանակի ընթացքում խունանում են, նախկին հագեցած գույնը չեն ունենում: Ջինսի գունաթափումից խուսափելու համար այն հակառակ կողմով լվա և միայն սառը ջրով, քանի որ տաք ջուրը քայքայում է մանրաթելերը, ջինսը խունանում է:
Շարունակությունն՝ այստեղ