Շրթունքների ֆիլերի պատճառով կնոջ դեմքը ծածկվել է խոցերով
LIFEՇրթունքները մեծացնելու ցանկությունը 25-ամյա Սայշա Ուիլյամսի համար իսկական մղձավանջ է դարձել: The Sun-ը հաղորդում է, որ աղջիկը Քայլի Ջեների երկրպագուն է, որը, ինչպես հայտնի է, շրթունքների ձեւը փոխել է ֆլիերի միջոցով:
Երեք տարի առաջ Սայշան, վերջապես, որոշել էր դիմել կոսմետիկ պրոցեդուրայի: Ֆիլերների համար նա 200 ֆունտ սթերլինգ էր վճարել, ընդ որում դիմել էր անծանոթ մասնագետի, որից ամաչել էր խնդրել որակավորման վկայականը:
Պրոցեդուրայից հետո հաշված ժամերի ընթացքում Սայշայի շրթունքը կապտել էր, իսկ առավոտյան դեմիքն սպիտակ բծեր էին հայտնվել: Վախեցած աղջիկը նորից էր դիմել կոսմետոլոգին, սակայն նա ասել էր, որ այդ ամենը հերպեսի հետեւանք է:
Մինչ այդ բերանի խոռոչը պատվել էր խոցերով, դեմքի բծերը կարմրել էին եւ բորբոքվել: Բժիշկները պարզել էին, որ կոսմետոլոգի կողմից ասեպտիկայի կանոների խախտումների պատճառով նրա մոտ իմպետիգո ինֆեկցիոն հիվանդություն էր զարգացել: Արդյունքում Սայշան հետագա 5 օրերի ընթացքում բերանի ցավոտ խոցերի պատճառով գրեթե չէր կարողանում ուտել:
Այդ ժամանակվանից անցել է 3 տարի, սակայն աղջիկը մինչ օրս շրթունքներում ցավ է զգում: Բացի այդ նրա դեմքին շարունակում են պարբերաբար սպիտակ բծեր հայտնվել:
Սայշան հույս ունի, որ իր պատմությունը մարդկանց կօնի ավելի պատասխանատու վերաբերվել կոսմետոլոգի ընտրությանը: