Երևան-Սևան ճանապարհի պայթյունի վայրից հեռացած մեքենան հայտնաբերվել է
SOCIETYԵրևան-Սևան ճանապարհի սկզբնամասում օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել եւ վերադարձվել է դեպքի վայր։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



