ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կայցելի ԱՄԷ, Իսրայել եւ Պաղեստին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 22-24-ը կայցելի ԱՄԷ Աբու Դաբի էմիրությունը, Իսրայել եւ Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման եւ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ բռնության դադարեցումը, հայտնել են պետդեպարտամենտից:
«Աբու Դաբիում պետքարտուղար Քերրին կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցերը՝ կենտրոնանալով Սիրիայի վրա:
Թել Ավիվում, Երուսաղեմում եւ Ռամալայում պետքարտուղարը կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ներառյալ Սիրիան եւ ԻՊ-ը: Կքննարկվի նաեւ Իսրայելում, Երուսաղեմում եւ Արեւմտյան ափին բռնության դադարեցումը»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



