Ո՞նց թե՝ ասա հա, տեղը չե՞ս բերում. Սասուն Միքայելյանը վրդովվեց «Սևան ստարտափ սամմիթում»
SOCIETY«Սևան ստարտափ սամմիթում» այսօր՝ օգոստոսի 2-ին, ուշագրավ դրվագ տեղի ունեցավ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ և Հակոբ Արշակյանին ասաց, որ ավելի ճիշտ կլիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղափոխել մարզերից մեկը, օրինակ՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք. «Այ դա կլինի սթարթափը, հերիք եղավ»։
Արշակյանը որևէ դիրքորոշում չհայտնեց, իսկ հետևի շարքում նստածներից մեկը հեգնանքով նախարարինին խորհուրդ տվեց՝ «ասա հա»։
Նշենք, որ այս էպիզոդին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը որևէ կերպ չմիջամտեց։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



